Հարցազրույց

Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը, Գերմանիան` կատարվածը կոչի Ցեղասպանություն. Բունդեսթագի թուրք պատգամավոր

8 րոպեի ընթերցում

Թուրքիան պետք է առերեսվի սեփական պատմությանը, Գերմանիան` կատարվածը կոչի Ցեղասպանություն. Բունդեսթագի թուրք պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Դաշինք 90/Կանաչներ» կուսակցության նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված քննարկում տեղի կունենա Բունդեսթագում, որի արդյունքները կամփոփվեն նոր բանաձևում: Քննարկման նախապատրաստության շրջանակներում Հայաստանում է Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրի գլխավորած պատվիրակությունը: «Արմենպրես»-ը ներկայացնում է բացառիկ հարցազրույց` Բունդեսթագի պատգամավոր պարոն Օզդեմիրի հետ` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցի վերաբերյալ:

-Պարո´ն Օզդեմիր, այցի շրջանականերում եղել եք Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Ի՞նչ տպավորություններով վերադարձաք հուշահամալիրից:

-Այնքան շատ աղբյուրներ կան, որ ապացուցում են, որ մենք` գերմանացիներս, դժբախտաբար, ներգրավված ենք եղել ցեղասպանության գործընթացում` որպես Օսմանյան կայսրության դաշնակից: Ուստի կարծում եմ, որ Գերմանիան, որպես հայերի ցեղասպանության մեջ իր մասնաբաժինն ունեցող երկիր, պետք է բացահայտ անդրադառնա այդ հարցին: Որպես Հայաստանի և Թուրքիայի բարեկամ երկիր` մենք պետք է աջակցենք հայ-թուրքական փակ սահմանի բացմանը: Որպես երկու երկրների բարեկամ երկիր` մենք պետք է ջանքեր գործադրենք, որ հայ-թուրքական հարաբերությունները դառնան այնպիսին, ինչպիսին այսօր Ֆրանսիայի և Գերմանիայի կամ Լեհաստանի և Գերմանիայի հարաբերություններն են: Իհարկե, դրան հասնելու նախապայմաններից մեկն էլ այն է, որ յուրաքանչյուր երկիր պետք է առերեսվի իր պատմության մութ էջերին, և դա ճշմարիտ է նաև Թուրքիայի համար:

-Որպես թուրքական արմատներ ունեցող գերմանացի քաղաքական գործիչ, ի՞նչ եք կարծում` ի՞նչ քայլեր պետք է թուրքական կառավարությունը ձեռնարկի Հայոց ցեղասպանության իրականացման հարցում լիակատար պատասխանատվություն ստանձնելու համար:

-Մեր պատվիրակության կազմում ինձնից բացի թուրքական ծագում ունեցող ևս մեկ պատգամավոր կա: Մեր այցը ցույց է տալիս, որ Գերմանիայում բնակվող թուրքերը, վայելելով այդ երկրի ընձեռած ազատությունները, տեսնում են, որ Գերմանիան իր պատմությանն առերեսվելու հարցում այլ տարբերակ է ընտրել: Դա հեշտ գործընթաց չի եղել, սակայն Գերմանիան դրանից չի թուլացել: Հակառակը, Գերմանիայի ուժը կայանում է նաև նրանում, որ նա կարողացել է լուծել իր պատմության մութ էջերը: Նշելով այս ամենը` ես կցանականայի, որ Թուրքիան ընդունի, որ Հայոց ցեղասպանության հետևանքով ինքը նույնպես շատ բան է կորցրել: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում ինձ ամենից շատ տպավորեցին ապրիլի 24-ին համակենտրոնացման ճամբարներ տարված և սպանված մտավորականների լուսանկարները: Այդ մարդիկ ժամանակին Ստամբուլի մտավորականությունն են կազմել: Կոմիտասը ոչ միայն հայ կոմպոզիտոր և երաժիշտ է եղել, այլև Օսմանյան կայսրության հպատակ: Ուստի դա նաև Օսմանյան կայսրության կորուստն էր: Ինչպես Հրանտ Դինքն է ասել. «Եթե հայերը դեռ կենդանի լինեին, Վան քաղաքը Արևելյան Թուրքիայի Փարիզը կլիներ»: Ես կարծում եմ, որ դասագրքերում, թուրքական հասարակական շրջանակներում պետք է քննարկում ծավալել այս հարցի շուրջ և համոզված եմ, որ դա օգտակար կլինի:

Հայաստանի հետ սահմանի բացումը ևս քայլ առաջ կլինի: Սահմանի բացումը բխում է երկու երկների շահերից: Մենք այս հարցը քննարկել ենք նաև Նախագահ Սերժ Սարգասյանի հետ: Ցավոք սրտի, այնքան շատ բաց թողնված հնարավորություններ կան: Դա բխում է նաև Թուրքիայի շահերից, քանզի բաց սահմանի դեպքում կթուլանա միջամտությունը երրորդ երկրների կողմից: Եթե Թուրքիան չի ցանկանում ռուս զինվորներին տեսնել իր սահմանին, այդ հարցում հաջողության հասնելու քայլերից մեկն էլ սահմանի բացումն է և նորմալ հարաբերությունների հաստատումը Հայաստանի հետ: Ես հույս ունեմ, որ եթե մի օր այդ սահմանը բացվի, այն կկոչվի «Հրանտ Դինքի սահման»:

-Գիտեմ, որ Ձեր կուսակցությունը Բունդեսթագում բարձրացրել է Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունների անցկացման հարցը: Ի՞նչ միջոցառումներ են ծրագրված գերմանական խորհրդարանում Հայոց ցեղասպանության տարելիցի տարում:

-Ապրիլի 24-ին Բունդեսթագում մենք բանավեճ կունենանք Հայոց ցեղասպանության թեմայով, որին կմասնակցեն խորհրդարանական բոլոր խմբակցությունները: Ես կխոսեմ Կանաչների կուսակցության խմբակցության անունից: Որից հետո բոլոր արդյունքները կփոխանցվեն Արտաքին հարաբերությունների հանձնաժողով, որից հետո մեկ միասնական բանաձև կկազմվի: Ուստի գերմանական Բունդեսթագը, կառավարությունից անկախ, կարևոր ուղերձ ունի հղելու: Այս փաստաթուղթը կլինի 2005 թվականին ընդունված բանաձևի շարունակությունը: Մենք անկեղծորեն կխոսենք 1915 թվականին տեղի ունեցած իրադարձությունների մասին և այն կկոչենք, ինչպես միջազգային հանրությունն է անվանում` ցեղասպանություն:

-Ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը Գալիպոլիի հաղթանակի 100-րդ տարեդարձը ապրիլի 24-ին նշելու թուրքական կառավարության որոշման վերաբերյալ:

- Ես կարծում եմ, որ դա բաց թողնված ևս մեկ հնարավորություն էր: Հզոր քայլ կլիներ Թուրքիայի կողմից, եթե այդ օրը բացեր Հայաստանի հետ սահմանը: Դեռ մանկության տարիներից ես հիշում եմ, որ Չանաքքալեի ճակատամարտի հաղթանակը երբեք չի նշվել ապրիլի 24-ին: Ուստի ինչու այս տարի, անսպասելի կերպով, այն նշվում է այդ օրը: Սա շատ տարօրինակ է և անհարկի տարընկալումների տեղիք է տալիս:

Կան հարցեր, որոնք բարձրաձայնման կարիք ունեն: Թորոսյանի (Գալիպոլիի ճակատամարտի մասնակից էր նաև Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանը-խմբ.) օրինակը ցույց է տալիս, որ հայերը կռվել են Օսմանյան կայսրության կողմից: Ինչը ցույց է տալիս, որ ճշմարիտ չեն այն պնդումները, թե ցեղասպանությունն իրականացնողները կարիք ունեին համոզվելու, որ հայերը չեն դավաճանի Օսմանյան կայսրությանը: Հայերը Օսմանյան կայսրության լավ քաղաքացիներ են եղել, և նրանց մի մասը ծառայել է օսմանյան բանակում և իր կյանքը զոհել կայսրության համար: Ես կացնակայի, որ այս դեպքերի մասին թուրք ուսանողներն իմանային դասագրքերից:

-Ամփոփելով որն է ձեր կոչը 21-րդ դարում խնդիրների լուծման հարցում:

-Կարծում եմ, որ քսանմեկերորդ դարը չպետք է լինի փակ սահմանների, ռազմական ճանապարհով խնդիրները լուծելու դար: Եվրոպական միության ամենամեծ ձեռքբերումներից մեկն այն է, որ մենք բանակցում ենք: Այդ բանակցությունները գիշերներ են տևում, սակայն վերջ ի վերջո համաձայնություն ենք գալիս: Միշտ չէ, որ այդ ամենը հեշտ է տրվում, սակայն մենք լուծումներ ենք գտնում: Սա շատ ավելի լավ է, քան պատերազմելը, որը նախորդ դարում հանգեցրեց Առաջին և Երկրորդ համաշխարհային աշխարհամարտերին: Ժամանակակից Ֆրանսիան և Գերմանիան այսօր հաղթահարել են այդ ամենը, և նույնը ես ցանկանում եմ տեսնել այստեղ: Համոզված եմ, որ դա միայն ժամանակի հարց է:

Սյունե Բարսեղյան, Արաքս Կասյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

«Խաղաղության խաչմերուկ»-ը տարածաշրջանում խաղաղության հասնելու Հայաստանի հանձնառության արտացոլումն է. Կանադայի դեսպանի հարցազրույցը

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

Հասնելու ենք նրան, որ աշխարհը ընդունի ԼՂ-ից և Ադրբեջանից հայ փախստականների իրավունքների իրացման հրամայականը․ Վիլեն Գաբրիելյան

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Մշակույթ

Չփորձեցի գերմանացու, ֆրանսիացու կամ անգլիացու պես լինել, այն եմ, ինչ կամ. բացառիկ զրույց վիրտուոզ ջութակահար Արա Մալիկյանի հետ

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հարցազրույց

Բժշկագիտական հայկական հանդեսը կարող է հետաքրքրություն առաջացնել միջազգային ասպարեզում. Սամսոն Խաչատրյան

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Քաղաքականություն

Հայ-հնդկական պաշտպանական համագործակցությունը շատ լավ է ընթանում․ դեսպանի հարցազրույցը

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Քաղաքականություն

Սահմանային հարցերը պետք է լուծվեն, որպեսզի Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ հարձակվելու պատրվակ չդառնան․ շվեյցարացի պատգամավոր

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

Քաղաքականություն

Հայ համայնքը պետք է ավելի մեծ ազդեցություն ունենա Բելգիայում․ երկրի շրջանային, դաշնային եւ եվրոպական ընտրություններում 5 հայ թեկնածու է առաջադրվել

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Հարցազրույց

ՍԾՏՀ գլխավոր քարտուղարն ընդգծել է փոխգործակցության կարևորությունը և ողջունել հայկական ‹‹Խաղաղության խաչմերուկ›› նախաձեռնությունը

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

Հարցազրույց

Ադրբեջանում գիտակցում են, որ ոչ մի ուժ չի կարող խախտել արցախցիների՝ իրենց հազարամյա բնօրրան վերադարձի իրավունքը․ Անդրանիկ Գրիգորյան

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Հարցազրույց

ԼՂ-ի, Գարդմանի, Շիրվանի ու Նախիջևանի հայության վերադարձը կարող է տեղի ունենալ միայն միջազգային ամուր երաշխիքների պայմաններում․ Վիլեն Գաբրիելյան

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

Հարցազրույց

Մենք տեսնում ենք խաղաղության հասնելու Հայաստանի անկեղծ հանձնառությունը․ Լիտվայի դեսպանի հարցազրույցը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում