Disney ընկերությունն սկսել Է «Սառը սիրտը» մուլտֆիլմի երկրորդ մասի արտադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: The Walt Disney ընկերությունն սկսել Է պատմության մեջ ամենահասութաբեր մուլտիպլիկացիոն ֆիլմի՝ «Սառը սրտը» կինոնկարի արտադրությունը: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ընկերության՝ Ռուսաստանի ստորաբաժանումում:

«Սան Ֆրանցիսկոյում բաժնետերերի հետ մարտի 12-ին կայացած հանդիպման ժամանակ The Walt Disney Company-ի նախագահ Բոբ Այգերը Walt Disney Animation Studios-ի եւ Pixar Animation Studios-ի ստեղծագործական տնօրեն Ջոն Լասետերի հետ համատեղ պաշտոնապես հայտարարել են «Սառը սիրտը» անիմացիոն ֆիլմի շարունակության արտադրությունն սկսելու մասին: Որպես ֆիլմի ռեժիսորներ կրկին հանդես կգան «Օսկար» մրցանակի դափնեկիրներ Ջենիֆեր Լին եւ Քրիս Բաքը, իսկ պրոդյուսեր՝ Փիտեր Դել Վեկոն»,- ասել են ընկերությունում:

«Սառը սիրտը» մուլտֆիլմը, 150 միլիոն դոլար բյուջեով, Էկրաններ Է բարձրացել 2013 թականին եւ ամբողջ աշխարհում հավաքել Է 1,3 միլիարդ դոլար: Մինչ այդ միակ անիմացիոն ֆիլմը որից դրամամուտքերը գերազանցել են մեկ միլիարդի նշագիծը, եղել Է «Խաղալիքների պատմության» երրորդ մասը:

Բացի դրամարկղային նվաճումներից, կինոժապավենը դարձել Է կինեմատոգրաֆիական խոշորագույն պարգեւների դափնեկիր, որոնց թվում են նաեւ երկու «Օսկար»-ները՝ լավագույն անիմացիոն ֆիլմի համար եւ լավագույն երգի՝ "Let it go"-ի համար:

Հայերեն English Русский

Քուվեյթը հայտնել է իրանական հարվածների հետևանքով ենթակառուցվածքներին հասցված վնասի մասին

Ադրբեջանի և Գերմանիայի համագործակցությունը կընդլայնվի էներգետիկայի, տրանսպորտի և ներդրումների ոլորտներում.Ալիև

ԿԸՀ-ն Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդման հարցի քննարկումը հետաձգել է մինչև հուլիսի 22-ը

Գերմանիան ցանկանում է շարունակել էներգամատակարարումների դիվերսիֆիկացումը Ադրբեջանի հաշվին. Մերց

Ալիևը մեկնաբանել է Բաքվում Գերմանիայի և Ռուսաստանի ներկայացուցիչների գաղտնի հանդիպման մասին հրապարակումները

Ժամանակը որպես համահեղինակ. Wilco-ն երկրորդ տարին անընդմեջ հանդես է գալիս որպես HALDE արարողության գլխավոր գործընկեր

Իսպանիայում վաթսուն զբոսաշրջիկ է թունավորվել լողավազանում լողալուց հետո

Ըմբիշները Բաքվում կմասնակցեն Մ17 տարեկանների աշխարհի առաջնությանը

Երևանի Անրի Վեռնոյի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Հրաձիգ Հայկ Մինասյանը դարձել է աշխարհի չեմպիոն