Քեյթ Միդլթոնն այցելել է «Դաունթոն աբբայությունը» սերիալի նկարահանման հրապարակ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնն, ով հղի է, այցելել է «Դաունթոն աբբայությունը» (Downton Abbey) սերիալի նկարահանման հրապարակ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նկարահանման աշխատանքներն անցկացվում են Լոնդոնի Ealing Studios-ի տաղավարներում: Սերիալը նկարահանում են ոչ միայն Ealing Studios-ում, այլև Հայկլեր ամրոցում:
Դքսուհուն դիմավորել է սցենարիստ Ջուլիան Ֆելուզը, ներկա են գտնվել սերիալի դերասանները:
Նախկինում տեղեկություններ են հաղորդվել, որ Քեյթ Միդլթոնը «Դաունթոն աբբայությունը» սերիալի երկրպագուն է:
«Դաունթոն աբբայությունը» աշխարհում ամենահայտնի սերիալներից է, որը բազմաթիվ մրցանակների է արժանացել, այդ թվում՝ «Ոսկե գլոբուս» և «Էմմի»: