Մարդկությանը միայնության համաճարակ Է սպառնում. հետազոտություն

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միայնությունը եւ սոցիալական մեկուսացումն ավելի մեծ սպառնալիք են մարդու առողջության եւ կյանքի համար, քան ճարպակալումը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս եզրակացության են եկել Brigham Young University-ի մի խումբ հետազոտողներ, որոնք իրենց ուսումնասիրության արդյունքները հրապարակել են Perspectives onPsychological Science-ում:

Գիտնականները վերլուծել են տարբեր տարիքի գրեթե երեք միլիոն մարդու բժշկական տվյալներ եւ պարզել, որ սոցիալական կապերի բացակայությունը լրացուցիչ մեծ վտանգ Է կյանքի համար: Նրանք եկել են նաեւ այն եզրակացության, որ միայնության եւ մահացության վտանգի միջեւ կապը երիտասարդների շրջանում ավելի մեծ Է, քան տարեցների շրջանում:

«Այսօր ավելի ու ավելի շատ մարդիկ են հայտնվում միայնության ճիրաններում, եւ մենք դրա հնարավոր համաճարակ ենք կանխագուշակում ապագայում»,- ասել Է հետազոտության հեղինակներից մեկը՝ Թիմ Սմիթը:

Միայնությունն ու սոցիալական մեկուսացումը կարող են միանգամայն այլ տեսք ունենալ, քան դրանք սովորաբար պատկերացնում են: Օրինակ, մեկը կարող Է շրջապատված լինել բազմաթիվ մարդկանցով, բայց Էլի իրեն միայնակ զգալ:

Սմիթը նշում Է, որ հետազոտության արդյունքները խոսում են այն մասին, որ դրական միջանձնային շփումը, մարդկանց միջեւ վստահության մթնոլորտը եւ հուզական կապը ազդում են ոչ միայն մարդու հոգեկան, այլ նաեւ ֆիզիկական վիճակի վրա, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում