Խճանկար

Մոլորակագետներն ապացուցել են Սատուռնի արբանյակի վրա տաք օվկիանոսի առկայությունը

1 րոպեի ընթերցում

Մոլորակագետներն ապացուցել են Սատուռնի արբանյակի վրա տաք օվկիանոսի առկայությունը

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոլորակագետներն ապացուցել են Էնցելադի՝ Սատուռնի արբանյակի վրա տաք օվկիանոսի առկայությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, իրենց հետազոտության արդյունքները հեղինակները հրապարակել են Nature հանդեսում, իսկ դրան հակիրճ կարելի Է ծանոթանալ New Scientist-ի կայքում:

Տակավին 2005 թվականին Cassini միջմոլորակային ավտոմատ կայանը Սատուռնի արբանյակի հարավային բեւեռում հայտնաբերել Է գեյզերներ, որոնք ջրի գոլորշի եւ սառցի մասնիկներ են արտանետում: Դա գիտնականներին թույլ Է տվել ենթադրել, որ Էնցելադի սառցակեղեւի տակ կա ջրի օվկիանոս: Հետագայում մոլորակի ծանրաչափական չափումները հաստատել են գիտնականների վարկածը:

Մասնագետները կարծում են, որ սառչի շերտի տակ 30 – 40 կիլոմետր խորության վրա գոյություն ունի մինչեւ տասը կիլոմետր խորությամբ օվկիանոս: Այդ ջրամբարի ընդերքում կան ջերմուկներ, որոնք ջուրը տաքացնում են մինչեւ Ցելսիուսի 90 աստիճան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում