Մարզային

Ծովակ գյուղում հինգ տոկոսով կավելանան մշակվող վարելահողերը

1 րոպեի ընթերցում

Ծովակ գյուղում հինգ տոկոսով կավելանան մշակվող վարելահողերը

ԳԱՎԱՌ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովակ գյուղում այս գյուղատնտեսական տարում տարբեր մշակաբույսերի ցանքատարածությունները կկազմեն մոտ 412 հեկտար, որն ընդհանուր վարելահողերի մոտ 70 տոկոսն է:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Ծովակի գյուղապետ Գարիկ Հակոբյանը, նախորդ աշնանը գյուղի տնտեսություններում կատարվել է մոտ 200 հեկտար աշնանացան ցորենի ցանք, մոտ 212 հեկտար էլ կկազմեն գարանացան հացաբույսերի ցանքերը: Տմաներձ հողամասերում ցանվող կարտոֆիլը կկազմի մոտ 150 հեկտար: Նախորդ տարվա համեմատ մշակվող վարելահողերը, համաձայն համայնքի ղեկավարի կանխատեսումների, կավելանան մոտ 5 տոկոսով:

«Հիմնականում անմշակ են մնում լեռնային հատվածների էրոզացված վարելահողերը կամ այն հողերը, որոնց սեփականատերերը բացակայում են հանրապետությունից: Մնացած հողերը մշակվում են ամբողջությամբ: Գարնանացան աշխատանքների համար արդեն պատրաստ է 15 միավոր տեխնիկա, ներկրվել է պետության կողմից սուբսիդավորված 120 տոննա պարարտանյութ, 50 տոննա դիզվառելիք: Գյուղացիական տնտեսությունները հիմնականում պատրաստ են գարնանացանին»,-հավաստեց գյուղապետը:

ԽոսրովԽլղաթյան

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում