«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գիրքը կներկայացվի Լոս Անջելեսում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գրքում տեղ գտած նկարները կներկայացվեն ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախաձեռնությամբ կազմակերպված ցուցահանդեսին: Այն տեղի կունենա 2015թ. ապրիլի 8-10-ը Լոս Անջելեսի Skirball մշակութային կենտրոնում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի պաշտոնական կայքից: Եռօրյա ցուցահանդեսն ու «Ինչի ականատեսն էր աշխարհը մեկ դար առաջ» խորագրով դասախոսությունների շարքը բացառիկ հնարավորություն են համախմբելու բոլոր հայերին և ոչ միայն: Բոլոր միջոցառումներն անվճար են:

Ցուցահանդեսի մեկնարկը կսկսվի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախագահ դոկտոր Հարութ Յաղսեզյանի և Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն դոկտոր Հայկ Դեմոյանի բացման խոսքով:

Ապրիլի 9-ին Ամստերդամի Պատերազմի, Հոլոքոսթի և ցեղասպանագիտության ինստիտուտի պրոֆեսոր դոկտոր Ուգուր Ումիթ Ունգյորը դասախոսություն կվարի Հայոց ցեղասպանության տնտեսական հետևանքների թեմայով: Ապրիլի 10-ին տեղի կունենա «Ստիպողաբար իսլամացված հայերը» թեմայով քննարկումը, որը կվարի ՀԲԸՄ «Ասպետներ»-ի նախկին նախագահ Գուրգեն Բերկսանլարը:

«Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային լրատվամիջոցների առաջին էջերին» գիրքը 260 էջանոց հատոր է, որը ներառում է էսքիզներ, նկարազարդումներ և լուսանկարներ՝ հրատարակված մի շարք միջազգային թերթերում 19-րդ դարի վերջից մինչև 20-րդ դարի սկիզբը: Լուսանկարները հիմնականում բնութագրվում են հայերեն և անգլերեն լեզուներով:

Գիրքը հրատարակվել էր 2014թ. Երևանում:

Դոկտոր Դեմոյանը գրում է. «Հայերի հետապնդումների մասին այս հրատարակումները, որ հայտնվել են եվրոպական և ամերիկյան թերթերի առաջին էջերին, հատկապես հետաքրքիր են և մատնանշում են ժամանակին Հայոց ցեղասպանության արդիականությունը և հայերի հետ կատարվածն իմանալու պատրաստակամությունը»:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա