Խճանկար

Արեւային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

2 րոպեի ընթերցում

Արեւային մարտկոցներով Solar Impulse 2 ինքնաթիռը նոր համաշխարհային ռեկորդ Է սահմանել

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեւային մարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շուրջերկրյա ճանապարհորդություն Է կատարում, այդ տեսակի թռչող սարքերի անվայրԷջք թռիչքի հեռավորության ռեկորդ Է սահմանել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 11-ին գրում են արեւմտյան լրատվամիջոցները:

Նախօրյակին 16 ժամից պակաս ժամանահատվածում նա հաղթահարել Է 1465 կիլոմետր տարածություն: Խոսքն ամենահեռավոր թռիչքի մասին Է, որը կատարվել Է արեւային Էներգիայով աշխատող ինքնաթիռով, ընդգծել են շուրջերկրյա ճանապարհորդության կազմակերպիչները, որոնց խոսքը մեջբերել Է ֆրանսիական Le Figaro թերթը:

Այժմ այդ ռեկորդը պետք Է գրանցվի եւ հաստատվի Ազգային ավիացիոն ֆեդերացիայում, սակայն նվաճումը կարող Է գերազանցվել ոչ հեռու ապագայում հենց Solar Impulse 2-ի կողմից, որը դեռ պետք Է թռչի Խաղաղ եւ Ատլանտյան օվկիանոսների վրայով:

Մարտի 10-ին Solar Impulse 2-ը Օմանից ժամանել Է Հնդկաստանի Ահմեդաբադ քաղաք: Թռիչքը շարունակվել Է ավելի քան 15 ժամ: Սա շուրջերկրյա թռիչքի երկրորդ փուլն Է: Մեկ օր առաջ Solar Impulse-ը մեկնել Էր Աբու Դաբիից եւ վայրԷջք կատարել Մասկատում:

Այնուհետեւ, ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Solar Impulse 2-ը պետք Է Ահմեդաբադից ուղեւորվի Հնդկաստանի մի այլ քաղաք՝ Վարանասի:

Solar Impulse 2 թռչող ապարատն այն սավառնակի մեծացված տարբերակն Է, որն անցյալ տարի կտրել-անցել Է Միացյալ Նահանգների տարածքն ափից ափ եւ սահմանել մի քանի ռեկորդ, այդ թվում՝ արեգակնային Էներգիայով՝ մարդու կողմից կառավարվող ամենաերկարատեւ թռիչքի ռեկորդը՝ 26 ժամ:

Solar Impulse 2-ը, ինչպես եւ դրա նախորդը, վարում են Էներգիայի այլընտրանքային աղբյուրների երկու Էնտուզիաստներ՝ շվեյցարացիներ Բերտրան Պիկարը եւ Անդրե Բորշբերգը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում