Խճանկար

Դատարանն ամերիկացուն արգելել Է ծխել սեփական տանը

1 րոպեի ընթերցում

Դատարանն ամերիկացուն արգելել Է ծխել սեփական տանը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վաշինգտոնի բնակիչ Էդվին Գրեյին դատարանը ժամանակավորապես արգելել Է սիգարետներ, սիգարներ եւ մարիխուանա ծխել սեփական տանը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է ABC7-ը: Գրեյի հարեւանները գանգատվել են այն ծխի հոտից, որն իրենց տուն Է հասնում նկուղի անցքից:

Նշվում Է, որ մոլի ծխողի կողքին ապրողները շուրջ մեկ տարի առաջ են տեղափոխվել նոր տուն: Նախ նրանք փորձել են տղամարդուն համոզել, որ նա տանը չծխի, իսկ երբ նա հրաժարվել Է, քաղաքացիական հայց են հարուցել: Բացի ծխելու արգելքից, ընտանիքը պահանջել Է իրեն 500 հազար դոլար վճարել որպես վնասի փոխհատուցում:

Դատաքննությունների ընթացքում Գրեյին, նրա ընտանիքի անդամներին եւ նանց հյուրերին արգելել են ծխել շենքի ներսում: Գրեյի քույրը՝ Մոզելլա Ջոնսոնը, հայտարարել Է, թե ցնցված Է պատահածից եւ չի հասկանում, թե ինչու են իր ընտանիքին արգելում ծխել սեփական տանը, որի սեփականտերն Է նա ավելի քան կես դար: Ջոնսոնը ճշտել Է, որ մտադիր Է եղբոր հետ շարունակել պայքարը հարեւանների դեմ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում