Խճանկար

Իռլանդացի վարսավիրն անվճար կտրում է անտուն մարդկանց մազերը

1 րոպեի ընթերցում

Իռլանդացի վարսավիրն անվճար կտրում է անտուն մարդկանց մազերը

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իռլանդացի վարսահարդար Ուորեն Ֆլինը սկսել է անվճար կտրել անտուն մարդկանց մազերը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, նա իր այդ քայլը բացատրել է նրանով, որ ցանկացնում է անձամբ օգնել կարիքավորներին: Երբ վարսավիրի նախաձեռնությունը տարածվել է համացանցում, նրան պարգևատրել են «Իռլանդիայի հպարտություն» մրցանակով:

22-ամյա Ֆլինն առաջին անգամ նախորդ տարի կտրել է անտուն մի անձնավորության մազերը: Նա թարմացրել է ավելի քան մեկ տարի չկտրված սանրվածքը: Այնուհետև վարսահարդարն իր հանգստյան օրերին դուրս է եկել փողոց և կտրել անտունների մազերը: Նա անգամ շարունակել է իր բարեգործությունն այն ժամանակ, երբ մեկ ձեռքը վնասված է եղել և կարողացել է աշխատել միայն մեկ ձեռքով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում