Վերադարձ սեփական արմատներին. Դերսիմում հայերեն են սովորում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության և դրան հաջորդած տարիներին թուրքական պետության՝ հայերին ասիմիլացնելու և սեփական հայկական ինքնությունը մոռացության տալու քաղաքականությունը վերջին տարիներին լուրջ ճեղքեր է տալիս: Թուրքիայի տարբեր` նախկինում խիստ հայաբնակ տարածքներում շատերը սկսում են հիշել իրենց անցյալի, իրական ինքնության մասին՝ ամուր քայլերով փորձելով վերադառնալ արմատներին: Նման մի երևույթի այսօր ականատեսն ենք լինում Դերսիումում, որտեղի հայերը, որպես սեփական արմատներին վերադարձի առաջին քայլ, սկսել են սովորել հայերեն: «Արմենպրես»-ը խոսել է Դերսիմի հայ համայնքի ներկայացուցիչ Միրան Փրկիչի հետ, ով էլ ներկայացրել է ինչպես արդեն շուրջ մեկ ամիս անցկացվող դասընթացի մանրամասները, այնպես էլ մյուս ծրագրերը, որոնց ներգրավված են դերսիմահայերը:

«Ներկայում Դերսիմում հայերենի դասընթացները տեղի են ունենում շաբաթական երեք օր՝ երկուական ժամերով: Աշակերտները 15-ն են: Դասընթացի առաջին փուլը կտևի երկու ամիս: Մեր խմբի ուսուցումը ստանձնել է Տիրան Լոքմագյոզյանը»,- ասաց Փրկիչը, ով ևս հայերեն սովորել փորձող դեսրիմահայերի թվում է: Նա պատմեց, որ Դերսիմում հայերենի դասընթացներ անցկացնելու ծրագիր կար դեռևս Ստամբուլում «Դերսիմի հայերի միություն» կազմակերպության մոտ: Սակայն այն հնարավոր եղավ կյանքի կոչել միայն Ստամբուլի միության հիմնումից չորս տարի անց` մեկ այլ՝ «Դերսիմի հայերի և ալևիների բարեկամության ընկերություն» կազմակերպության հիմնադրումից հետո: Փրկիչը հայտնեց, որ դասընթացների առաջին փուլին հաջորդելու է երկրորդը, որը մայիսի սկզբից կտևի մինչև հունիսի 15-ը: «Արդեն հետագայում՝ նոյեմբերից, նորից շարունակվելու են մեր երկարատև դասընթացները»,- ասաց Փրկիչը:

Բացի լեզվի ուղղությամբ տրվող աշխատանքներից՝ դերսիմահայերը հանդես են գալիս այլ նախաձեռնություններով ևս: Փրկիչի հաղորդմամբ՝ իրենք այցելում են տեղի հայկական գյուղերի գերեզմանատներ և աղոթում են մեռյալների հոգու հանգստության համար: «Նախկինում հայկական գյուղերի գյուղապետերին մարտին կբերենք Երևան»,- նշեց «Արմենպրես»-ի զրուցակիցը՝ հայտնելով նաև, որ ապրիլի 16-21-ը Երևանի Մոսկվա կինոթատրոնում կլինի Դերսիմին նվիրված փաստագրական ֆիլմերի շաբաթ:

Փրկիչը հավելեց, որ օգոստոսին էլ «Արի տուն» ծրագրի շրջանակներում դերսիմահայերի 50 հոգուց բաղկացած խումբ կգա Երևան:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա