Խճանկար

Աստղագետներն առաջին անգամ ստացել են խոշորագույն գալակտիկական «ՃՏՊ»-ի գունավոր լուսանկարներ

1 րոպեի ընթերցում

Աստղագետներն առաջին անգամ ստացել են խոշորագույն գալակտիկական «ՃՏՊ»-ի գունավոր լուսանկարներ

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թարմացված VLA ռադիոաստղադիտակը հնարավորություն է տվել գիտնականներին լուսանկարել մեզ առավել մոտ գտնվող երկու հսկայական գալակտիկաների մասերի միաձուլման ընթացքը և հայտնաբերել մինչ այժմ անհայտ տարրեր: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը:

«Այս լուսանկարները օգնեցին մեզ մանրամասն ուսումնասիրել միաձուլվող գալակտիկաների փոխներգործությունը, երբ առաջանում են անհայտ և անսպասելի ֆիզիկական գործընթացներ, որոնց մասին մենք տեղեկություն չունեինք», - պատմում է հետազոտությանը նվիրված հոդվածի համահեղինակ, ԱՄՆ Ազգային ռադիոտիեզերական աստղադիտարանի գիտաշխատող Ֆրեյզեր Օուենը:

Ինչպես պարզաբանում են Օուենը և իր գործընկերները, Abell 2256 գալակտիկաների կուտակումը, որտեղ տեղի է ունեցել բախումը, գտնվում է Ծիր կաթինից 800 միլիոն լուսային տարի հեռավորության վրա: Այն տարածվում է մոտ 4 միլիարդ լուսային տարի տարածության վրա և գիշերային երկնքում զբաղեցնում է Լուսնի չափ տարածություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում