Խճանկար

Չինաստանի ռոբոտատեխնիկայի շուկան ամենախոշորն Է դարձել աշխարհում

1 րոպեի ընթերցում

Չինաստանի ռոբոտատեխնիկայի շուկան  ամենախոշորն Է դարձել աշխարհում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի արդյունաբերական ռոբոտների շուկան 2014 թվականին առաջ Է անցել Ճապոնիայի շուկայից եւ դարձել ամենախոշորն աշխարհում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է MarketWatch-ը՝ վկայակոչելով Ռոբոտատեխնիկայի միջազգային ֆեդերացիայի տվյալները:

IFR-ն, որը ներկայացնում Է ռոբոտներ արտադրողներին եւ գիտահետազոտական ինստիտուտները, հայտարարել Է, որ 2014 թվականի վերջին Չինաստանում օգտագործվել Է շուրջ 200 հազար ռոբոտ: 2013 թվականին շահագործման Է հանձնվել 32 հազար ռոբոտ, ինչը կազմել Է այդ տարի ամբողջ աշխարհում գործարկված ռոբոտների 20 տոկոսը:

Այդուամենայնիվ, Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, Չինաստանում ռոբոտների նկատմամբ կենդանի աշխատողների հարաբերակցությունը մնում Է ցածր. 10 հազար աշխատողի բաժին Է ընկնում ընդամենը 30 ռոբոտ Ճապոնիայի 330-ի համեմատությամբ:

Հիմնականում Չինաստանի ռոբոտատեխնիկայի շուկային ապրանքր են մատակարարում չորս անդրազգային կորպորացիաներ՝ Շվեյցարիայի ABB Group-ը, Ճապոնիայի Faunc-ը եւ Yaskawa Electric-ը, ինչպես նաեւ Գերմանիայի Kuka Robotics-ը: Դրանց բաժին Է ընկնում շուկայի 58 տոկոսը, հաղորդել Է Չինաստանի Mir Industry գործակալությունը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում