Թեհրանում 100 ծառ է տնկվել Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առիթով

1 րոպեի ընթերցում

Թեհրանում 100 ծառ է տնկվել Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առիթով

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանի հայոց թեմի 100-ամյակի հանձնախմբի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակի տարելիցի առիթով հայտարարվել է համահամայնքային ծառատունկ:

Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ «Ալիք» օրաթերթից: «Սոհանաք» այգու գողտրիկ անկյունում իր ուրույն տեղը կունենա բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող ծառուղին:

Ծառատունկի ժամանակ տնկվել են ցեղասպանության 100 տարին խորհրդանշող 100 ծառ: Միջոցառմանը ներկա է գտնվել Թեհրանի նահանգի Բնական պաշարների վարչության գծով փոխտնօրեն Հաղղանին, ով բարձր է գնահատել միջոցառման գաղափարը՝ ավելացնելով, որ ծառուղիում կարող է փակցվել հուշատախտակ, որը կհիշեցնի` պուրակը նվիրված է հայ նահատակների հիշատակին:

Թեհրանի անտառների և արոտավայրերի պահպանման վարչության ներկայացուցիչ Մոհաբաթ Սալարին խոստացել է, որ պուրակը հատուկ ուշադրության և խնամքի կարժանանա:

Թ.Հ.Թ. 100-ամյակի հանձնախմբի անդամ Վահիկ Աղաքյանը շնորհակալություն է հայտնել պատկան մարմիններին, որ առիթ են ընծայել 100-րդ տարելիցի առիթով ծառատունկ իրականացնելուն:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում