Խճանկար

Ամերիկացի ձկնորսը 270-կիլոգրամանոց շնաձուկ Է բռնել

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի ձկնորսը 270-կիլոգրամանոց շնաձուկ Է բռնել

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգից ձկնորս Մեթ Փեմբերթոնը բռնել Է մակո-շնաձուկ, որը կշռում Է 270 կիլոգրամ, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով UPI-ին: Նշվում Է, որ ձուկը մեկուկես ժամ դիմադրել Է:

Փեմբերթոնը եւ նրա ընկերները կարթով ձուկ են որսացել Պանամա Սիթի Բիչ քաղաքի լողափին: Ինչ-որ պահի տղամարդն զգացել Է, որ կարթը կուլ Է տվել մի ինչ-որ մեծ բան: Շնաձկանը ջրից դուրս քաշելու համար Փեմբերտոնն ստիպված Է եղել օգնության կանչել մյուս ձկնորսներին:

Ձկան երկարությունը կազմել Է շուրջ երեք մետր: Թե ինչու Է դա այդքան մոտեցել ափին, հայտնի չԷ:

Ձկնորսությունից հետո ամերիկացին Facebook-ում հարապարակել Է որսի լուսանկարները: «Այս օրերին մենք համեղ կսնվենք»,- գրել Է նա մեկնաբանության մեջ:

Հրատարակությունը նշում Է, որ չափահաս մակո-շնաձկների միջին երկարությունը կազմում Է 3,2 մետր, զանգվածը՝ 60-ից մինչեւ 135 կիլոգրամ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում