Հասարակական

«Մասիս տոբակո»-ի տարածքում գիշերը բռնկված հրդեհը մարվել է մարտի 10-ի առավոտյան

1 րոպեի ընթերցում

«Մասիս տոբակո»-ի տարածքում գիշերը բռնկված հրդեհը մարվել է մարտի 10-ի առավոտյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 9-ին` ժամը 17.44-ին, ահազանգ է ստացվել, որ Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ,ՃԿԱԿ-ի ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.38-ին,մարվել` մարտի 10-ին` ժամը 10.54-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում