Իսրայելում գաղտնարան են գտել Ալեքսանդր Մակեդոնացու դարաշրջանի արծաթե եւ բրոնզե մետաղադրամներով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի հյուսիսի քարայրներց մեկում անձավագետները հայտնաբերել են գաղտնարան՝ արծաթե եւ բրոնզե մետաղադրամներով, որոնք հատվել են շուրջ 2,3 հազար տարի առաջ՝ Ալեքսանդր Մակեդոնացու ժամանակներում: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 10-ին հաղորդել Է Իսրայելի հեռուստատեսությունը:

Գանձը, որտեղ, բացի մետաղադրամներից, հայտնաբերվել են նաեւ արաթե զարդեր՝ ապարանջաններ, մատանիներ եւ ականջօղեր, գործող կարգին համապատասխան հանձնվել Է Իսրայելի հնությունների վարչություն: Վարչության փորձագետները կարծում են, որ մետաղադրամները եւ զարդերը պատրաստվել են մեր թվականությունից առաջ IV դարում եւ քարայրում թացքվել են Ալեքսանդր Մակեդոնացու մահվանից հետո ծայր առած խռովությունների ժամանակներում:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, սա արդեն երկրորդ խոշոր գտածոն Է մեկ ամսից Էլ պակաս ժամանակամիջոցում: Այսպես, փետրվարի կեսերին մի խումբ ջրասուզակներ Միջերկրական ծովի հատակին՝ Կեսարիա հնադարյան քաղաքի ափերի մոտ հին նավահանգստի ավերակներում հայտնաբերել են ոսկեդրամների՝ Իսրայելի պատմության մեջ խոշորագույն գանձը: Այն ժամանակ ընդամենը հայտնաբերվել Է Ֆաթիմյանների դարաշրջանի (մ.թ. 909 – 1171 թթ.) շուրջ 2 հազար մետաղադրամ՝ մեկ քառորդից մինչեւ մեկ դինար արժողությամբ: Գտածոյի կշիռը կազմում Է 9 կիլոգրամ:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում