Պրահայում պաշտոնապես բացվել է Հայոց ցեղասպանությանը նվիրված ցուցահանդեսը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 9-ին Չեխիայի Հանրապետության Երաժշտության ազգային թանգարանում մասնակցել է Չեխիայի պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի հովանու ներքո «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» խորագրով ցուցահանդեսի պաշտոնական բացմանը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, Չեխիայի, Սլովակիայի եւ Հունգարիայի հայ համայնքների հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը, Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկան, Չեխիայի Պատգամավորների պալատի փոխնախագահ Յան Բարտոչեկը, Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովան եւ Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, Չեխիայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանը, ինչպես նաեւ չեխական կողմի ներկայացուցիչները հանդես են եկել ելույթներով:

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հայ եւ չեխ ժողովուրդների միջեւ բարեկամական կապերի ամրապնդման համար Չեխիայի հոգեւոր առաջնորդ, Պրահայի արքեպիսկոպոս Կարդինալ Դոմինիկ Դուկային, հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման, զարգացման եւ մարդու իրավունքների պաշտպանության գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի միջնորդությունների հարցերով հանձնաժողովի նախագահ Զուզկա Բեբարովա-Ռույբրովային եւ հայ-չեխական միջխորհրդարանական կապերի ամրապնդման եւ զարգացման գործում նշանակալի ավանդի համար Չեխիայի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշին պարգեւատրել է ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով:

ԱԺ պատվիրակության կազմում են ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Հրայր Թովմասյանը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա