ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Apple-ը նորացրել Է Macbook Air եւ Retina դիսփլեյով 13-դյույմանոց Macbook Pro նոութբուքերի եզրաձեւը: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Լենտա.ռու»-ին հայտնել են Բեռլինում ընկերության կազմակերպած միջոցառման մասնակիցները:
Հիշյալ մոդելներում Apple-ը հինգերորդ սերնդի 1,6-գիգահերցանոց Intel Core i5 Է օգտագործել MacBook Air-ում՝ 1,4-գիգահերցանոց չիպի փոխարեն: Retina-Էկրանով MacBookPro-ում այժմ տեղակայվում Է առնվազն 2,7-գիգահերցանոց Intel Core i5՝ 2,4-գիգահերցանոցի փոխարեն եւ ավելի արագագործ SSD-կուտակիչ: Macbook Pro-ի ինքնավար աշխատանքի հայտարարված ժամանակն 8-ից ավելացվել Է մինչեւ 10 ժամ:
Retina դիսփլեյով MacBook Pro մոդելի 13-դյույմանոց մոդելում նաեւ տեղակայված Է Force Touch սենսորային պանել, այնպիսին, ինչպիսին նոր Macbook-երում, որը տարբերում Է տեւողությամբ տարբեր սեղմումները:
Բոլոր նոութբուքերն Էլ աշխատում են OS X Yosemite գործառնական համակարգի կառավարմամբ: Դրանք արդեն մատչելի են Apple Store առցանց խանութում. Retina դիսփլեյով 13-դյույմանոց MacBook Air-ն արժե 100 հազար ռուբլի, 11-դյույմանոց MacBook Air-ը՝ սկսած 70 հազար ռուբլուց, իսկ 13-դյույմանոց MacBook Air-ը՝ սկսած 78 հազար ռուբլուց: