1 րոպեի ընթերցում
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Նախագահ Բարաք Օբամայի հրամանով` ԱՄՆ-ն խիստ պատժամիջոցներ կկիրառի Վենեսուելայի կառավարության 7 անդամների դեմ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը, Սպիտակ տան տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ Կարակասը ոտնահարում է մարդու իրավունքները, խոսքի ազատությունը, ձերբակալում է այլախոհներին:
«Մենք խորապես մտահոգված են Վենեսուելայի իշխանությունների ձեռնարկած փորձերով` ճնշումներ կիրառել իրենց քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ»,- հայտարարել է Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջոշ Էռնեստը: Օբամայի մամուլի խոսնակը շեշտել է, որ ներքին խնդիրների համար Կարակասը մեղադրում է Վաշինգտոնին: Ըստ ԱՄՆ Նախագահի, դա խոսում է լրջության պակասի մասին, ինչն էլ թույլ չի տալիս լուծել խնդիրները: Միաժամանակ Սպիտակ տնից շեշտել են, որ Վենեսուելայի բնակչության հետ խնդիր չունեն եւ մտադիր են լավացնել հարաբերությունը բնակչության հետ եւ նպաստել իշխանությունների հետ հարաբերությունների լավացմանը: