ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 9-ին, ժամը 17.44-ին, ահազանգ է ստացվել, որ Մասիսի Գործարանային փողոցի թիվ 10 հասցեում գտնվող «Մասիս տոբակո» ՍՊԸ-ի տարածքում այրվում են թղթի թափոններ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին նախարարությունից, դեպքի վայր է մեկնել չորս մարտական հաշվարկ, ՃԿԱԿ-ի ԱԻ արձագանքման և ՄՃԿԿ օպերատիվ խմբերը: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: