ՀԱՕԿ գործկոմի նիստը կկայացնի Եվրոպական խաղերին հայերի մասնակցության վերջնական որոշումը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն անդրադարձել է Բաքվի առաջին եվրոպական խաղերին Հայաստանի մասնակցությանը:

«Նախ ցանկանում եմ բոլորին տեղեկացնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի կամ Եվրոպական օլիմպիական կոմիտեի կողմից կազմակերպվող ցանկացած միջոցառմանը մասնակցելու վերաբերյալ հայտարարություն անելու բացառիկ իրավունքը Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին է պատկանում: Յուրաքանչյուր մարզիկ իրավունք ունի իր անձնական կարծիքն ունենալ այս կամ այն միջազգային մրցաշարին մասնակցելու վերաբերյալ: Մարզիկին ստիպողաբար հնարավոր չէ պարտադրել ելույթ ունենալ, դա յուրաքանչյուրի անձնական որոշումն է, սակայն, բոլորն էլ պարտավոր են հաշվի առնել հեղինակավոր մրցաշարերին չմասնակցելու մարզական հետևանքները, առավել ևս փորձառու մարզիկները: Միաժամանակ, օգտվելով առիթից, ասեմ, որ արդեն մարտի 10-ին ՀԱՕԿ-ը գումարելու է գործկոմի նիստ, որտեղ կկայացվի մեր օլիմպիական հավաքականի մասնակցության վերաբերյալ վերջնական որոշում: Ես խոստանում եմ, որ այդ մասին պատշաճ տեղեկատվություն կտրամադրվի հանրությանը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասել է Ռոստոմյանը:

Վերջինս հավելել է նաև, որ Հայ մարզիկների կամային, տղամարդկային հատկանիշները իրեն վստահություն են ներշնչում: «Մեր տղաները շատ հաջող մրցելույթներ են ունենալու և իրենց յուրաքանչյուր հաղթանակը նվիրելու են Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: Տարին հատկանշական է և հենց 2015թ. պետք է Բաքվում ծածանվի հայկական եռագույնը»,-եզրափակել է Ռոստոմյանը:

Առաջին Եվրոպական խաղերը կանցկացվեն Բաքվում 2015 թվականին։ Նման որոշումն ընդունվել էր 2012 թվականին Եվրոպական օլիմպիական կոմիտեի նիստում: Այս խաղերի համար նախատիպ են եղել Համաամերիկյան եւ Ասիական խաղերը: Եվրոպական խաղերի ծրագրում կընդգրկվեն 16 օլիմպիական և 4 ոչ օլիմպիական մարզաձևեր: Բաքվի օգտին քվեարկել էին Եվրոպական օլիմպիական կոմիտեի 38 անդամ, 8-ը դեմ են արտահայտվել, իսկ 2-ը` ձեռնպահ:

Հայերեն

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը