Խճանկար

Նյու Յորքում աճուրդի են հանվում երկու հազվագյուտ մետաղադրամներ՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժեքով

1 րոպեի ընթերցում

Նյու Յորքում աճուրդի են հանվում երկու հազվագյուտ մետաղադրամներ՝ յուրաքանչյուրը 10 մլն դոլար արժեքով

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում աճուրդի են հանվում երկու հազվագյուտ ամերիկյան մետաղադրամներ՝ յուրաքաչյուրն առնվազն 10 միլիոն դոլար արժեքով, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Reuters գործակալությանը:

5-դոլարանոց ոսկեդրամը, որը հատվել Է 1822 թվականին, եւ 1804 թվականի արծաթադրամը մտնում են տեխասցի դեւելոպեր Մեք Փոգի եւ նրա որդու՝ Դի Բրենտի հավաքածուի մեջ: Այդ հավաքածուն, որն ստեղծվել Է ավելի քան 30 տարվա ընթացքում, համարվում Է ամերիկյան մետաղադրամների ամենաթանկ մասնավոր հավաքածուն, որոնք հատվել են 1790-ական թվականներից մինչեւ 1830-ական թվականների վերջը:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, Փոգի եւ Բրենտի հավաքածուն կբաժանեն մի քանի լոտերի, որոնք աճուրդի կհանվեն այս տարվա մայիսից մինչեւ 2017 թվականը: Աճուրդները կկազմակերպեն Stack's Bowers Galleries եւ Sotheby's աճուրդային տները: Ներկայում ամենաթանկ ամերիկյան մետաղադրամը, որը երբեւԷ վաճառվել Է աճուրդում, 1794 թվականի արծաթե մեկդոլարանոցն Է: Այն վաճառվել Է 2013 թվականին 10 միլիոն դոլարով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում