Խճանկար

Սկսվել Է արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռի առաջին շուրջերկրյա թռիչքը

1 րոպեի ընթերցում

Սկսվել Է արեւամարտկոցներով աշխատող Solar Impulse 2 ինքնաթիռի առաջին շուրջերկրյա թռիչքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Solar Impulse 2 ինքնաթիռը, որը շարժման համար օգտագործում Է միայն Արեգակի Էներգիան, ուղեւորվել Է պատմության մեջ առաջին շուրջերկրյա թռիչքի: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, թռիչքի կադրերն Ալ Բատին օդանավակայանից ուղիղ եթերով հեռարձակել Է Sky News Arabia հեռուստաալիքը: Ինքնաթիռն արտադրել Է Ֆրանսիայի Dassault Systеmes նախագծող ընկերությունը:

Solar Impulse 2 ինքնաթիռը հասարակայնությանը ներկայացվել Է 2014 թվականի ապրիլին եւ հաջողությամբ փորձարկվել Է այդ տարվա հունիսին: Դրա թեւերի բացվածքը կազմում Է 72 մետր, քաշը հասնում Է 2,3 տոննայի: Ինքնաթիռի թեւը ծածկված Է 17,2,հազար արեւամարտկոցներով, որոնք Էներգիա են արտադրում թռչող ապարատի Էլեկտրաշարժիչներին մատակարարելու համար: Ինքնաթիռի առավելագույն արագությունը ժամում 140 կիլոմետր Է, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում