Արտաշատցի սամբիստ աղջիկներն ու կանայք ՀՀ առաջնությունում զբաղցրել են մրցանակային տեղեր
1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մարտի 8-ին Երեւանում անցկացված ՀՀ աղջիկների եւ կանանց սամբոյի առաջնությունում Արտաշատը ներկայացնող հինգ մարզուհիներ նվաճել են մրցանակային տեղեր: «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատի մարզի մենամարտային մարզաձեւերի ֆեդերացիայի նախագահ Արթուր Հախումյանցը նշեց, որ աղջիկների մեջ առաջին հորիզոնականն է զբաղեցրել 52 կգ քաշային Լիանա Միքայելյանը, երկրորդ տեղը` 56 կգ քաշային Թամարա Գարամովան: Կանանց մեջ առաջին հորիզոնականներն են զբաղեցրել 48 կգ քաշային Ժաննա Վարդանյանը եւ 68 կգ քաշային Լիլիթ Պողոսյանը: 56 կգ քաշային Նարինե Բարսեղյանը զբաղեցրել է երրորդ տեղը:
Առաջնությանը մասնակցում էին Երեւանից եւ հանրապետության բոլոր մարզերից ժամանած սամբիստ կանայք եւ աղջիկներ:
Առաջնության չեմպիոնները նվաճել են ուղեգիր Սերբիայում ապրիլ-մայիսին անցկացվելիք Եվրոպայի առաջնությանը: Այդ առաջնությանը կմասնակցեն նաեւ արտաշատցի Լիանա Միքայելյանը, Ժաննա Վարդանյանը եւ Լիլիթ Պողոսյանը:
Լիլիթ Մաճկալյան