Հասարակական

Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց այցը Հայաստան

7 րոպեի ընթերցում

Ինդիրա Գանդի, Մայր Թերեզա. 20-21-րդ դարերի ամենաազդեցիկ կանանց այցը Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 9 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ես տեսա շատ մեծ հոգատարություն և մարդկանց նկատմամբ սրտագին վերաբերմունք: Այսպիսին է եղել գթության միաբանության մայրապետ, խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր Մայր Թերեզայի (Ագնես Գոնջա Բոյաջիու) տպավորությունը մեր երկրի մասին Հայաստան կատարած այցից հետո: Կանանց միջազգային տոնի առթիվ «Արմենպրես» լրատվական գործակալությունն իր արխիվներից հանել է 20-21-րդ դարերի աշխարհի 4 ամենաազդեցիկ կանանց` Հայաստան կատարած այցի մասին պատմող լուսանկարները:

Ինդիրա Գանդի

1976 թվականի հունիսի 11-ին Մոսկվայից Երևան ժամանեց Հնդկաստանի Հանրապետության վարչապետ Ինդիրա Գանդին: Ժամը 8:30 րոպեին նրա օդանավը վայրէջք կատարեց «Արևմտյան» օդանավակայանում, ուր ինքնաթիռի սանդուղքի մոտ պատմության մեջ ամենից երկար կառավարած կին վարչապետին դիմավորեց Հայաստանի Կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանը:

Ինդիրա Գանդիի առաջին այցը եղավ հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ` Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, ուր հյուրին ծանոթացրին Հայաստանի և Հնդկաստանի տնտեսական ու մշակութային կապերին նվիրված ձեռագիր և տպագիր նյութերից կազմված ցուցադրությանը` Անանիա Շիրակացու «Աշխարհացույցը», «Անուանք քաղաք հնդկաց» 12-րդ դարի աշխատությունը և այլն: Շրջագայելով Երևանումˋ նա դիտել է քաղաքի ճարտարապետական անսամբլները, նորակառույց թաղամասերը: Իսկ Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտում Հնդկաստանի Հանրապետության կառավարության ղեկավարը պատվավոր այցելուների մատյանում հետևյալ գրառումն է կատարել. «Ես հիացած եմ հայ ինժեներների, կոնստրուկտորների և գիտնականների աշխատանքով: Դա հանրապետության ինդուստրիայի և գիտության ինտենսիվ առաջընթացի փայլուն վկայություն է»: Հնդկաստանի կառավարության ղեկավարը եղել է Էջմիածնում, այցելել Մայր Տաճար և Հռիփսիմեի վանք:

Հունիսի 13-ին մայրաքաղաքի տասնյակ հազարավոր քաղաքացիներ դուրս էին եկել փողոցներ` ճանապարհելու Հնդկաստանի վարչապետին: «Տեղական ժամանակով ժամը 9:30 րոպեին արծաթավուն ինքնաթիռն օդ է բարձրանում և ուղղություն վերցնում դեպի Թբիլիսի»,- «Արևմտյան» օդանավակայանից հայտնել է «Արմենպրես»-ի թղթակիցը: Օրվա երկրորդ կեսին Գանդին Թբիլիսիից մեկնեց հայրենիք: Փաստը, որ Սովետական Միություն կատարած հինգօրյա այցելության ուղիղ կեսը Հնդկաստանի Հանրապետության վարչապետը եղել է Հայաստանում, վկայում է դեռևս այն ժամանակ հայ-հնդկական հարաբերությունների կարևորության և բարեկամության մասին:

Մայր Թերեզա

Իմանալով Հայաստանում եղած աղետալի երկրաշարժի մասին` Մայր Թերեզան դեկտեմբերի 18-ին ժամանեց Հայաստան: «Գթասրտության օրդեն»-ի հիմնադիրը եղել է երկրաշարժից ավերված Գյումրիում, այցելել է Երևանի 3-րդ մանկական և հանրապետական հիվանդանոցներ: «Մենք եղանք Հայաստանի այն վայրերում, որտեղ ահավոր ավերածություններ են տեղի ունեցել: Մենք ցնցված ենք աղետի չափերից և շատ ենք ցավում դրա համար»,- «Արմենպրես»-ի թղթակցին ասել է գթության միաբանության մայրապետը:

«Հայաստանում ես տեսա շատ մեծ հոգատարություն և մարդկանց նկատմամբ սրտագին վերաբերմունք: Ես շուտով այստեղ կվերադառնամ իմ միանձնուհիների հետ տուժածներին օգնելու համար»,-ավելացրել է նա:

Դեկտեմբերի 20-ին` մեկնումից առաջ, Մայր Թերեզան այցելել է Էջմիածին և հանդիպել Վազգեն Ա Ամենայն հայոց կաթոիկոսի հետ: Հադիպում, որից հետո գթության մայրը պիտի ասեր, որ մեր ժողովուրդը բախտավոր է, որ նման կաթողիկոս ունի:

Մարգարետ Թետչեր

Մեծ Բրիտանիայի միակ կին վարչապետ Մարգարետ Թետչերը 1990 թվականի հունիսին Խորհրդային Միություն կատարած այցի շրջանակներում առաջին ու միակ այցն է կատարել Հայաստան` Լենինական (այժմ` Գյումրի): Գյումրիի օդանավակայանում «երկաթե տիկնոջը» դիմավորել են Հայաստանի կոմկուսի Կենտկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Մովսիսյանը, Հայկական ԽՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ Վ. Ս. Մարգարյանցը, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար Ա. Ա. Մկրտչյանը:

«Երեխաները ծաղիկներ նվիրեցին մեծարգո հյուրին, ազգային տարազներով աղջիկներն աղ ու հաց մատուցեցին նրան: Այնուհետև Մարգարետ Թետչերը, հայկական ԽՍՀ-ի ղեկավարներն ու պաշտոնական այլ անձինք ավոտմեքենաներ են նստում: Շարասյունն ուղղություն է վերցնում դեպի քաղաք»,- այն ժամանակ գրել է «Արմենպրես»-ը:

Գյումրիում Թետչերը մասնակցել է Լորդ Բայրոնի անվան դպրոցի բացման հանդիսավոր արարողությանը, որը բրիտանական կողմը կառուցել և նվիրել էր 1988 թվականի երկրաշարժից տուժած քաղաքին:

Հիլարի Քլինթոն

ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, ով եղել է նաև ԱՄՆ առաջին կին սենատորը, Հայաստան այցելել է երկու անգամ: Առաջին այցը եղել է Արեւելյան Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրներ այցի շրջանակումˋ 2010 թվականի հունիսի 4-ինˋ ԱՄՆ-ի Անկախության օրը: Երևանում ԱՄՆ նախկին պետքարտուղարը հանդիպել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հետ, որի ընթացքում քննարկվել են Հելսինկյան սկզբունքների հիման վրա Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման, տարածաշրջանի զարգացման ու նոր հնարավորությունների ստեղծման հարցեր: Փորձագետների գնահատմամբˋ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի այս այցը Հայաստան ցույց է տալիս ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը տարածաշրջանի նկատմամբ:Քլինթոնը նաև ԱՄՆ ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, առաջին պետքարտուղարը, ով այցելել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Նրա երկրորդˋ 2012թ. հունիսի այցի ժամանակ, Հայաստանը կովկասյան առաջին երկիրն էր Քլինթոնի ուղևորության ցանկում, որից հետո ԱՄՆ պետքարտուղարը մեկնեց Վրաստան, ապա` Ադրբեջան:

Տեղադրություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

Արտաքին քաղաքականություն

Էստոնիան հետաքրքրված է Հարավային Կովկասի կայունությամբ․ ԱԳ նախարար

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

Քաղաքականություն

ՀՀ ԱԳՆ-ում կայացել է Արարատ Միրզոյանի և Մարգուս Ցահքնայի հանդիպումը

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարարն ու Էստոնիայի խորհրդարանի նախագահը քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Քաղաքականություն

Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունն ու ԵԽ պատվիրակության անդամներն այցելել են Գորիս, Խաչիկ և Երասխ համայնքներ

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Իրավունք

Հանրային պաշտպանի գրասենյակում կավելանա ևս 15 հաստիք

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Մշակույթ

Վահան Արծրունին կներկայանա «Կոմիտաս՝ երաժիշտ և բանաստեղծ» խորագրով համերգով

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

Կրթություն

Դպրոցը ստեղծվում է երեխայի համար, այլ ոչ թե որպես աշխատատեղ. Փաշինյան

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Մշակույթ

«Համատեղ հայացք Սամցխե-Ջավախեթիին» փառատոնի ընթացքում ավելի քան քառասուն կտավ է ստեղծվել

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Արտաքին քաղաքականություն

Տարածաշրջանի խաղաղությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Կենտրոնական Ասիայի խնդիրն է. Ջեյմս Օ’Բրայեն

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Մարզեր

Հայաստանում 93 մանկապարտեզ կապահովվի նոր գույքով

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

Տնտեսություն

Հայաստանը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 75 մլն եվրո վարկ կվերցնի. ստորագրվել է համաձայնագիր

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում