Հասարակական

ՃՏՊ Նուբարաշենի խճուղում. երկու մեքենաներ հայտնվել են ճանապարհին կից դաշտում

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Նուբարաշենի խճուղում. երկու մեքենաներ հայտնվել են ճանապարհին կից դաշտում

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 8-ին` ժամը 01.00-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Նուբարաշենի խճուղում` գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Տեղում պարզվել է, որ «Ռենո» մակնիշի 34PR012 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել դաշտում, իսկ «Օպել» մակնիշի 34AD384 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին ու էլեկտրական սյանը և հայտնվել է դաշտամիջում. խողովակից տեղի է ունեցել արտահոսք, իսկ էլեկտրական սյունը թեքվել է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում