Սուքիաս Ավետիսյանը ԲՀԿ-ի շարքերի նոսրանալը բնական է համարում

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը ԲՀԿ-ի որոշ ներկայացուցիչների` կուսակցության շարքերը լքելու հանգամանքն սպասված է համարում, քանի որ հիմնականում շատերը կուսակցության շարքերը համալրել էին ոչ թե գաղափարի ու ծրագրի համար, այլ անձի շուրջ: Այս մասին «Արմենպրես»-ի հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց պատգամավորը:

«Ընդհանուր գնահատական չեմ ուզում տալ, քանի որ յուրաքանչյուրի դեպքում դա յուրովի մոտեցում ու դրսևորում է եղել: Այստեղ երկու խնդիր կա՝ մի մասը «Բարգավաճ Հայստան» կուսակցության շարքերն ընդգրկվել են գաղափարախոսությունից ելնելով, իսկ մյուս՝ ավելի մեծ զանգվածը` անձի համար: Եւ այս դեպքում, անձի շուրջ համախմբված կուսակցականների՝ ԲՀԿ-ի շարքերը լքելը բնական եմ համարում, բայց, ցավում եմ, որ մեր քաղաքական կյանքում քաղաքական ուժերը, շատ դեպքերում, ստեղծվում են ոչ թե գաղափարախոսության ու ծրագրի համար, այլ անձի շուրջ: Իսկ անձի շուրջ քաղաքականությունը երբեք երկար չի տևել: Ինձ համար ցանկալի չէ այս երևույթը, քանի որ ընդդիմադիր դաշտի այս դրսևորումը հասարակության որոշ խավի մեկ անգամ ևս հիասթափեցրեց, մյուս կողմից՝ նաև այն մարդիկ, ովքեր քաղաքականության մեջ կարողացել են իրենց խոսքը ասել, այսօր անորոշ վիճակի մեջ են, որը նորից հաճելի դրսևորում չէ: Անշուշտ, այս վայրիվերումները, հատկապես՝ ընդդիմության իրար հետևից ընկնելը, կամ «կոկորդ կրծելը», այո՛, ժողովրդի մի մասի մոտ լուրջ հիասթափություն առաջ բերեց: Կա մի զանգված, որը չի ուզում հավատալ իշխանությանն ու գտնում է մի ուժ և ուզում է գնալ նրա հետևից: Ցավոք սրտի, մարդիկ այս անգամ էլ ապրեցին հերթական հիասթափությունը»,- նշեց Սուքիաս Ավետիսյանը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ