ԵՐԵՎԱՆ, 7 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում մարտի 7-ին, ժամը 08.09-ինտեղեկատվություն է ստացվել, որ Շիրակի մարզի Փոքրաշեն գյուղում գիշերը տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Նիսան» մակնիշի ավտոմեքենան գլորվել է ձորը. դին դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ՃԿԿ-ի օպերատիվ խումբը:
Միջպետական Մ-7 ավտոճանապարհի Գյումրի-Բավրա 12-րդ կմ-ի մոտակա ձորակում «Նիսսան» մակնիշի 15QV015 պետհամարանիշով վթարված ավտոմեքենայում հայտնաբերվել է Ք. Վ.-ի (ծնվ. 1984թ.) դին:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դին դուրս բերել ավտոմեքենայից և պատգարակով մոտեցրել դիակ տեղափոխող ավտոմեքենային: