Մարսի վրա ինչ-որ ժամանակ ավելի շատ ջուր Է եղել, քան Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսում. NASA

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինչ-որ ժամանակ Մարսի վրա գոյություն ունեցած օվկիանոսի մակերեսը, ամենայն հավանականությամբ, զգալիորեն ավելի մեծ Է եղել, քան գիտնականները ենթադրում Էին ավելի վաղ: Ինչպես հայտնել են ԱՄՆ-ի օդանավագնացության եւ տիեզերական տարածության ուսումնասիրման ազգային վարչության (NASA) ներկայացուցիչները, Կարմիր մոլորակում ինչ-որ ժամանակ հսկայական քանակությամբ ջուր Է եղել, որը համեմատելի Է Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ջրի ծավալի հետ: Այդ փաստը կարող Է դառնալ այնտեղ կյանքի ինչ-ինչ ձեւերի հնարավոր գոյության ապացույցը:

«Մեր հետազոտությունները ցույց տվեցին, որ ավելի քան 4,3 մլրդ տարի առաջ Մարսի վրա շատ ջուր Է եղել: Դրա քանակությունը կբավարարեր մոլորակի մակերեւույթն ամբողջովին ծածկելու համար: Ընդ որում, ջրածածկույթի խորությունը կկազմեր 137 մետր»,-նշել Է Ռոբերտ Գոդարդի անվան տիեզերական թռիչքների կենտրոնի մասնագետ Ջերոնիմո Բիանուեւան: Նա նաեւ այն կարծիքին Է, որ «ստացված տվյալները կօգնեն ավելի հանգամանորեն ուսումնասիրել Կարմիր մոլորակի վրա ջրի գոյության պատմությունը»:

Ուսումնասիրելով Մարսի ժամանակակից մակերեւույթը՝ գիտնականները եկել են այն եզրակացության, որ այդչափ «վիթխարի ջրամբարը» ամենայն հավանականությամբ գտնվել Է Հյուսիսային կիսագնդում եւ զբաղեցրել մոլորակի ամբողջ տարածքի մոտավորապես 19 տոկոսը: Մինչդեռ Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսն զբաղեցնում Է Երկրագնդի տարածքի միայն 17 տոկոսը:

Ամերիկացի գիտնականներն այդ մոլորակի վրա օվկիանոսի գոյության մասին իմացել են տակավին 2011 թվականին: NASA-ի ներկայացուցիչներն ուսումնասիրել են մոլորակի կեղեւի շերտերի կազմը եւ եկել այն եզրակացության, որ միլիարդավոր տարիներ առաջ Մարսի հյուսիսային կիսագնդում գոյություն Է ունեցել օվկիանոս՝ ջրով եւ ընդարձակ սառցադաշտերով:

Ինչպես նշում Է ՏԱՍՍ-ը, 2016 թվականին NASA-ն պլանավորում Է ընդլայնել Կարմիր մոլորակի մակերեւույթի ուկսումնասիրման ծրագիրը՝ այնտեղ ուղարկելով եւս մեկ տիեզերական ապարատ՝ Insight անվանումով: Դրա առաքելությունը կտեւի մոտավորապես երկու տարի: Մասնագետների մտահղացմամբ՝ այդ ծրագրի շրջանակներում Մարսի մակերեւույթ կհասցվեն գեոդեզիական գործիքներ, որոնք թույլ կտան ավելի ճշգրիտ ուսումնասիրել մոլորակի կազմավորման գործընթացները: Փորձագետներն այդ նախագիծը համարում են «հարաբերականորեն ոչ թանկ»: Դրա արժեքը գնահատվում Է մոտավորապես 425 միլիոն դոլար: Դա գրեթե վեց անգամ ավելի Էժան Է, քան Curiocity մարսագնացի առաքելությունը, որը մոլորակի մակերեւույթին «աշխատում Է» 2012 թվականի օգոստոսից:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում