Խճանկար

Սառա Բրայթմանին տիեզերքում դիմավորելու են «Կալինկա» երգով

1 րոպեի ընթերցում

Սառա Բրայթմանին տիեզերքում դիմավորելու են «Կալինկա» երգով

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տիեզերագնացների համահավաք երգչախումբը՝ հանրաճանաչ երգչուհու եւ համատեղության կարգով տիեզերական զբոսաշրջիկի՝ Սառա Բրայթմանի մասնակցությամբ, Միջազգային տիեզերակայանում (ՄՏԿ) կարող Է կատարել «Կալինկա» ռուսական ժողովրդական երգը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մարտի 6-ին լրագրողներին հայտնել Է ռուս տիեզերագնաց Գենադի Պադալկան:

Այժմ Բրայթմանը, որն անձնակազմի հետ միասին Միջազգային տիեզերակաայան Է մեկնելու 2015 թվականի սեպտեմբերին, սովորում Է ռուսերեն խոսել:

Պլանավորվում Է, որ Բրայթմանը կդառնա ՄՏԿ այցելող ութերորդ տիեզերական զբոսաշրջիկը: ՄՏԿ-45/46 գիտարշավի անձնակազմում նրա հետ միասին նշանակված են ռուս տիեզերագնաց Սերգեյ Վոլկովը եւ Եվրոպական տիեզերական գործակալության աստղագնաց Անդրեաս Մոգերսենը:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, երգչուհու կրկնորդը ճապոնացի գործարար եւ «տիեզերքի մեծ երկրպագու» Սատոշի Տակամացուն Է: Բացառված չԷ, որ Բրայթմանից հետո հենց նա կդառնա հաջորդ տիեզերական զբոսաշրջիկը. Տակամացուի թռիչքը ՄՏԿ կարող Է տեղի ունենալ 2017-2018 թվականներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում