Պոլտավայում կայացել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես
1 րոպեի ընթերցում

ՊՈԼՏԱՎԱ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի հայերի միությունը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ Պոլտավայում կազմակերպել է ցուցահանդես:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Անալիտիկան», ներկայացվել են Մեծ եղեռնի ականատեսների վկայություններ, փաստաթղթեր, լուսանկարներ, համաշխարհային մամուլում տեղ գտած հոդվածներ:
Ուկրաինայի հայերի միությունը նմանատիպ ցուցահանդես արդեն կազմակերպել է Կիեւում եւ Ժիտոմիրում:
Կարդացեք հոդվածը` Русский