Արարատի մարզում սկսել են խաղողագործների հետ պայմանագրեր կնքել

1 րոպեի ընթերցում

ԱՐՏԱՇԱՏ, 6 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղի ղեկավարությունն արդեն սկսել է խաղողագործների հետ պայմանագրերի ստորագրումը:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, մարտի 5-ի դրությամբ, վերոհիշյալ մասնաճյուղում արդեն իսկ կնքվել է ավելի քան 11 հազար պայմանագիր:

Գյուղացու արտադրանքը արտադրողի համար շահավետ գնով մթերելու նպատակով պայմանագրեր ստորագրելու համար պատրաստ է նաեւ Արտաշատի «Արտֆուդ» պահածոների գործարանը, որը մթերման սեզոնին կընդունի սմբուկ, լոլիկ, պղպեղ եւ բանջարեղենի այլ տեսակներ: Նախնական տվյալներով` լոլիկը կմթերվի 1 կգ-ն նվազագույնը 40 դրամով:

Բացի այդ, գործարանի ղեկավարությունը հանդես է եկել հետաքրքիր առաջարկով. գյուղատնտեսական աշխատանքները կազմակերպելու նպատակով արտադրողին1 հա-ի հաշվով 350 հազար դրամ գումար է տրամադրում: Գումարի տրամադրման իմաստը կայանում է նրանում, որ արտադրողը մինչեւ բերքի ստացումը կկատարի ներդրումներ, իսկ բերքի հասունանալուց հետո այն կհանձնի գործարանին` ստանալով մնացյալ տարբերությունը:

Լիլիթ Մաճկալյան

Հայերեն Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ