Թուրքիայում սիրիացի փախստականների համար ճամբար է բացվել

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈւՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայում հունվարի 26-ին բացվել է ամենամեծ ճամբարը սիրիացի փախստականների համար, որտեղ կարող է տեղակայվել 35 հազար փախստական: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով արաբական լրատվամիջոցները, ճամբարը նախատեսված է թուրք-սիրիական սահմանի մերձակայքում գտնվող Քոբանի քաղաքից «Իսլամական պետության» և քրդական ուժերի միջև բախումների հետևանքով փախուստի դիմած սիրիացիների համար:

Ճամբարում գործում են 2 հիվանդանոց, 7 կլինիկա, դպրոցներ, որտեղ կարող է սովորել 10 հազար երեխա:

Թուրքիայում սիրիացի փախստանների թիվը հաշվվում է 1,7 միլիոն:

180 հազարից ավելի քրդեր ստիպված փախուստի են դիմել Քոբանի քաղաքից և շրջակա գյուղերից: Քաղաքը կարևոր նշանակություն ունի ԻՊ կազմակերպության համար, քանի որ այն գրավելու դեպքում այն վերահսկողություն կհաստատի Թուրքիայի սահմանի մերձակայքում Հալեպի մարզի գրաված տարածքներից մինչև Ռակկայի մերձակայքում գտնվող Թել Աբյադ քաղաք: Քոբանին գտնվում է Դամասկոսից 532 կմ հեռավորության վրա՝ Թուրքիայի սահմանի մերձակայքում:

Հայերեն

Լիտվայում հայտնաբերվել են ենթադրյալ անօդաչու թռչող սարքի մնացորդներ

Վարդենիսում էլեկտրաշչակներ են գործարկվելու

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը