Զապել Եսայանի կյանքը կներկայացվի թուրքական բեմում

1 րոպեի ընթերցում

Զապել Եսայանի կյանքը կներկայացվի թուրքական բեմում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոլսահայ գրող, թարգմանիչ, հրատարակիչ Զապել Եսայանի մասին պատմությունը ներկայացնող բեմականացումը կցուցադրվի Ստամբուլի Բողազիչիի համալսարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական T24.com լրատվականը:Բեմականացումը կատարվել է «Զինագործների այգիները» գրքի հիման վրա: Պիսեում կներկայացվի Եսայանի մանկությունը, կյանքի երջանիկ, տխուր, նյարդային, միայնակ և ազատ դրվագները պատկերող պատմությունները:

1909 թվականին Ադանայի կոտորածների ժամանակ ստեղծված պատվիրակության կազմում մեկնել է այնտեղ, ինչից հետո կիլիկիահայերի ողբերգությունը պատկերել է «Ավերակներու մեջ» գրքում, «Անեծքը» և «Նոր հարսը» պատմվածքներում: 1915 թվականին խուսափելով ձերբակալությունից և աքսորից` նա ապաստանել է Թիֆլիսում, այնուհետև մեկնել Ֆրանսիա: 1926 թվականին Եսայանը գալիս է Հայաստան և ստացած տպավորություններով գրում «Պրոմեթեոս ազատագրված» գիրքը: 1933 թվականից հաստատվում է Խորհրդային Հայաստանում` դասավանդելով ֆրանսիական գրականություն: 1936 թվականի աքսորվում է Սիբիր, որտեղ էլ 1943 թվականին անհայտ հանգամանքներում մահանում է:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում