Խճանկար

Հրապարակվել Է աշխարհի ամենաազդեցիկ արաբ կանանց վարկանիշը

2 րոպեի ընթերցում

 Հրապարակվել Է աշխարհի ամենաազդեցիկ արաբ կանանց վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Arabian Business Magazine հրատարակությունը հրապարակել Է աշխարհի հարյուր ամենաազդեցիկ արաբ կանանց ամենամյա վարկանիշը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ցանկում առաջին տեղն զբաղեցրել Է Արաբական Միացյալ Էմիրությունների միջազգային համագործակցության եւ զարգացման նախարար շեյխ Լյուբնա Ալ Քասիմին:

Հանդեսը նշում Է այն վիթխարի ազդեցությունը, որը նա գործում Է ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ամբողջ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների վրա: Բացի դրանից, վարկանիշը կազմողերը նշել են Ալ Քասիմիի դերը հանուն կանանց իրավունքների պայքարում: Օրինակ, գրում Է հրատարակությունը, անցյալ ամսին նա երկրի կառավարությանը կոչ Է արել դրամաշնորհներ տրամադրել Պակիստանում եւ Եմենում աղջիկների ուսուցման համար:

The Independent-ը նշում Է, որ Ալ Քասիմին գլխավորել Է նաեւ նախորդ համանման չորս վարկանիշները:

Ցանկում երկրորդ տեղն զբաղեցրել Է Ամալ Քլունին՝ հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունիի կինը, որն այս ցուցակ Է մտել առաջին անգամ: Ցանկը կազմողները նշել են նրա հաջողությունները որպես Ջուլիան Ասանժի եւ Յուլյա Տիմոշենկոյի փաստաբան, ինչպես նաեւ Եվրոպայի մարդու իրավունքների դատարանում նրա մասնակցությունը հայոց ցեղասպանության գործի քննությանը:

Երրորդ տեղը բաժին Է ընկել Լոուջան Խաթլուլին, որին Սաուդյան Արաբիայի իշխանությունները 2014 թվականի դեկտեմբերին կալանավորել են ավտոմոբիլ վարելու համար (երկրում կանանց արգելված Է նստել ավտոմոբիլի ղեկի առջեւ): Խաթլուլը բանտում անցկացրել Է շուրջ երկու ամիս եւ ազատ Է արձակվել այս տարվա փետրվարին: Վարկանիշը կազմողները նշել են, որ նրա արարքը կատալիզատոր Է դարձել ավտոմոբիլ վարելու կանանց իրավունքի շուրջը հասարակական բանավեճի համար:

Թե որն Է ցանկը կազմելու մեթոդաբանությունը, չի ճշտվում: Լիակատար ցանկը մատչելի Է հրատարակության կայքում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում