Ամերիկացի գիտնականները ձեռնամուխ են եղել Մարսի վրա թթվածնի ստացման կայանքի մշակմանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ձեռնամուխ են եղել փորձնական կայանքի մշակմանը Մարսի վրա ածխաթթվական գազից թթվածնի ստացման նպատակով: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են մշակողները, ինչի մասին նրանք մանրամասն կպատմեն լուսնային եւ մոլորակային գիտությունների 46-րդ խորհրդաժողովում, որը տեղի կունենա մարտի 16 – 20-ը Հյուսթոնում (Տեխասի նահանգ): NASA-ի մասնագետները մտադիր են կայանքը Կարմիր մոլորակ ուղարկել 2020 թվականի համար պլանավորված մարսագնացի արշավախմբի կազմում:

Հետազոտողների տեղեկատվության համաձայն՝ կերպափոխիչն ստեղծվում Է Մարսի մթնոլորտից թթվածին ստանալու համար, մթնոլորտ, որը գրեթե 96 տոկոսով բաղկացած Է ածխաթթվական գազից եւ սոսկ 0,2 տոկոսով թթվածնից: Կայանքը, գիտնականների մտահղացմամբ, նախ կկուտակի եւ կսեղմի ածխաթթվական գազը: Այնուհետեւ, Էլեկտրոլիզի միջոցով, տեղի կունենա դրա տրոհումը շմոլագազի եւ թթվածնի:

Եթե 2020 թվականին փորձարկումների արդյունքները բավարարեն հետազոտողներին, ապա, ինչպես սպասվում Է, 2030-ական թվականներին կստեղծվի շատ ավելի հզոր կայանք, որը չափերով 100 անգամ կգերազանցի ներկայիս կայանքը: Այն ժամանակ, հնարավոր Է, արդեն Կարմիր մոլորակ կուղեւորվեն առաջին գաղութաբնակները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում