Խճանկար

Դուբայի իշխանությունները «Ապագայի թանգարան» են կառուցելու

2 րոպեի ընթերցում

Դուբայի իշխանությունները «Ապագայի թանգարան» են կառուցելու

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) վարչապետ եւ Դուբայի տիրակալ շեյխ Մուհամադ բեն Ռաշիդ Ալ Մաքթումը հրապարակել Է Դուբայում «Ապագայի թանգարանի» կառուցման պլանները, որի գլխավոր թեման կդառնան նորաստեղծություններն ու ապագայի տեխնոլոգիաները, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Էմրիությունների զանգվածային լրավամիջոցներին:

Թանգարանում կներկայացվեն աշխարհի ամենակարեւոր նորաստեղծական տեխնոլոգիաները: Ցուցանմուշներ կդառնան հաշվետվությունները, ինտերակտիվ ցուցադրությունները, սիմուլյատորները: Բացի դրանից, դրա պատերի ներսում արդի լուծումներ կմշակվեն ապագայի քաղաքների համար:

Դուբայի մտահղացմամբ՝ թանգարանը հետազոտողներին, դիզայներներին, գյուտարարներին եւ հովանավորներին կմիավորի մեկ հարկի տակ: Նրանց համար ենթադրվում Է առանձին լաբորատորիաների ստեղծում հետազոտությունների տարբեր ոլորտների գծով՝ առողջապահություն, կրթություն, «խելացի քաղաք», Էներգետիկա եւ տրանսպորտ: Թանգարանում կանցկացվեն գիտական խորհրդաժողովներ, դասընթացներ եւ վարպետության դասեր:

«ԱՄԷ-ի նախագահ շեյխ Խալիֆա բեն Զայեդ Ալ Նահայանը 2015 թվականը հայտարարել Է ԱՄԷ-ի համար նորաստեղծությունների տարի: Այսօր մենք ցույց ենք տալիս, թե որքան լուրջ ենք տրամադրված ԱՄԷ-ն նորաստեղծությունների համար հիմնական միջազգային ուղղության վերածելու՝ այս առաքելության նկատմամբ».- հայտարարել Է Դուբայի տիրակալը:

Թանգարանի նշանաբանն Է «Նայի՛ր ապագային եւ ստեղծի՛ր այն»:

Ինչպես նշում Է ՌԻԱ Նովոստին, թանգարանը կտեղավորվի Emirates Towers աշտարակներում, կբացվի 2017 թվականին եւ, կազմակերպիչների խոսքով՝ կդառնա իր տեսակի մեջ աշխարհում առաջինը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում