Կանադայում անցկացվել Է մազերի սառեցման մրցույթ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայում կայացել Է Մազերի սառեցման միջազգային առաջնություն, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Calgary Sun-ին:

Մրցույթը տեղի Է ունեցել Takhini Hot Springs ջերմուկների առողջարանում, որը գտնվում Է Կանադայի Յուկոնի նահանգի Ուայթհորս մայրաքաղաքում՝ Ցելսիուսի մինուս 30 աստիճան ջերմաստիճանի պայմաններում: Մրցումների հաղթող Է ճանաչվել Կանադայի Քվեբեկի նահանգի թիմը:

Մրցումների կանոններով, որպեզի մազերը սառցակալեին, մասնակիցները պետք Է սուզվեին տաք աղբյուրի ջրերը, որի ջերմաստիճանը կազմում Էր Ցելսիուսի շուրջ 40 աստիճան: Արդյունքում, երբ նրանք դուրս Էին գալիս ջրից, ջերմաստիճանների տարբերության պատճառով նրանց մազերը արագորեն սառցակալում Էին:

Նշվում Է, որ առաջնությունն Ուայթհորսում տեղի Է ունեցել տակավին փետրվարի 9-ին, սակայն հաղթողների անունները հայտնի են դարձել միայն այժմ: Առավել ինքնատիպ սանրվածքների համար նրանք որպես մրցանակ ստացել են 150 դոլար:

Հայերեն Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում