Խճանկար

Ճապոնիայում հայտնվել է «ծիրանաելակ»

1 րոպեի ընթերցում

Ճապոնիայում հայտնվել է «ծիրանաելակ»

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի սուպերմարկետներում այս տարի հայտնվել է «տոկուն իչիգո» կոճվող արտասովոր ապրանքատեսակ, որը թարգմանաբար նշանակում է «ծիրանային ելակ»:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, առաջին հայացքից այն շատ նման է ելակի, սակայն չափը և վառ ծիրանագույն երանգը ստիպում է կասկածել` արդյոք այն իսկապե՞ս ելակ է:

Իրականում միրգը ծիրանի համ ու հոտ ունի, իսկ միջուկը ձյան նման սպիտակ երանգ ունի: Այսպես կոչված կիսամիրգ-կիսահատապտուղ «տոկուն իչիգոյի» մեկ հատն արժե մոտ 11 դոլար:

Ճապոնական շուկայում հայտնված մյուս նորույթը ճապոնական յուձու լիմոնի համով ձուն է, որի մեջ քիմիա չկա: Ողջ գաղտնիքը հավերի կերի մեջ է, որի մեջ մտնում է յուձու լիմոնը: Ձվի արժեքը կազմում է 4 դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում