Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը
1 րոպեի ընթերցում
![Փրկարարները կանխել են ինքնասպանության փորձը](http://armenpress.am/resized/480/static/news/b/2015/03/796434.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 4-ին, ժամը 20.23-ին ահազանգ է ստացել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել` նետվելով Հաղթանակի կամրջից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը վկայակոչելով նախարարության պաշտոնական կայքը, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ և ՀՆՓԱԻ կենտրոնի հերթապահ խմբերը:
Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ կանխել են Գ. Տ.-ի (27 տարեկան) ինքնասպանության փորձը: Ինքնասպանության փորձ կատարած երիտասարդը տեղափոխվել է ոստիկանության Կենտրոնականի բաժին: