Խճանկար

ԱՄՆ-ը եւ Ճապոնիան լուսնագնացների մրցավազք կկազմակերպեն Լուսնի մակերեւույթին

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը եւ Ճապոնիան լուսնագնացների մրցավազք կկազմակերպեն Լուսնի մակերեւույթին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016 թվականին Երկրագնդի արբանյակի մակերեւույթին կկազմակերպվի լուսնագնացների մրցավազք. դրան կմասնակցեն Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի թիմերը, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով National Geographic հանդեսին:

«Մրցավազքերի համար ամերիկյան Astrobotic ընկերությունը Լուսին կհասցնի երեք լուսնագնաց. մեկը՝ սեփական՝ Andy անվամբ եւ երկուսը՝ ճապոնական՝ Moonraker-ը եւTetris-ը, որոնք պատկանում են HAKUTO ընկերությանը: Դրանք կբեռնեն SpaceX Falcon 9 հրթիռի վրա, որի մեկնարկը 2016 թվականի երկրորդ կեսին տեղի կունենա Քանավերալ (ԱՄՆ, Ֆլորիդայի նահանգ) հրվանդանի տիեզերակայանից»,-գրում Է հրատարակությունը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի՝ տարածությունը, որը պետք Է անցնեն մրցող լուսնագնացները, կազմում Է ընդամենը 500 մետր: Մրցավազքը պլանավորվում Է Երկրի վրա հեռարձակել HD ձեւաչափով:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում