Ցեղասպանությունից մնացած մասունքները պատկերող Գերման Ավագյանի լուսանկարները առցանց ցուցահանդեսում են

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ լուսանկարիչ Գերման Ավագյանի` Հայոց ցեղասպանությանից հետո հայերի մոտ իրենց հայրենի բնակավայրերից մնացած մասունքների լուսանկարները հայտնվել են Photographic Museum of Humanity առցանց լուսանկարների թանգարանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ցուցահանդեսը կրում է «Կորուսյալ հայրենիք» խորագիրը:

Ավագյանը լուսանկարել է Հայոց ցեղասպանության տարիներին իրենց հայրենի բնակավայրերից բռնի տեղահանության և փախուստի ժամանակ հայերի վերցրած իրերը, որոնք մեր օրերում որպես մասունք փոխանցվում են սերնդեսերունդ:

Լուսանկարներից մեկում պատկերված է ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող Ակն գյուղից բերված զարդատուփ: Սեմիրջյանների ընտանիքին պատկանող զարդատուփը Օսմանյան կայսրությունում հայերի բռնի արտաքսման հետևանքով հայտնվել է նախ Եթովպիայում, ապա Սուդանում, իսկ 1946 թվականին հասել է Խորհրդային Հայաստան:

Մյուս նկարում Ցեղասպանության հետևանքով Եգիպտոս գնացած Մուսա լեռան բնակիչների կողմից պատրաստվող սանրերից է: Այն 1946 թվականին իր տիրոջ` Ազատուհի Տեր-Պետրոսյանի հետ է հայտնվել Խորհրդային Հայաստանում:

Հաջորդ նկարում կրակայրիչ է: Դրա տերը` Կիրակոս Պողոսյանը, Ցեղասպանության ժամանակ Օսմանյան կայսրությունից գնացել է Հալեպ, այնտեղի էլ Բեյրութ: 1946 թվականին նա հայրենադարձվել է: Կիրակոսի մահից հետո նրա կինը` Օվսաննան, կրակայրիչը` որպես մասունք, փոխանցել է իր թոռանը` Սահակ Պողոսյանին:

Նկարներից մեկում սրճեփ է, որը պատկանել է Վանի կենտրոնական փողոցներից մեկում` Այգեստանում բնակվող Արմենակ և Վարդուհի Հովհաննիսյաններին:Հովհաննիսյանների ընտանիքին է պատկանում նաև աղամանը, որը փոխանցվել է Ցեղասպանությունը վերապրածների թոռանը` Հասմիկ Հարությունյանին, ով բնակվում է Երևանում:

Մյուս նկարում ձեռագործ է, որը պատկանել է Զարմին Վասիլյանին: Նա իր ընատնիքի հետ Ցեղասպանության տարիներին փախել է Հալեպ: 1946-ին ընտանիքը հայրենադարձվել է Խորհրդային Հայաստան: Ներկայում ձեռագործը պատկանում է Զարմինայի թոռնուհուն` Արմինե Դնքիքյանին:

Նկարում սերմնահատիկների պահպանման համար նախատեսված աման է, որը պատկանել է Խարբերդից Պողոս Վարժապետյանին: Ցեղասպանության հետևանքով նա գաղթել է Հալեպ, ապա հայրենադարձվել Հայաստան: Ամանն այժմ պահվում է Վարժապետյանի թոռան մոտ:Դեղամիջոցների պատրաստման համար նախատեսված ամանը ևս պատկանել է Պողոս Վարժապետյանին:

Հաջորդ նկարում կանացի դրամապանակ է, որը պատկանել է մշեցի Ասլի Վարդազարյանին:

Նկարներից մյուսը պատկերում է մանկական ծածկոց, որը պատկանել է Մանուշյանների ընտանիքին:

Մյուս նկարում վանեցի Վարդուհի Հովհաննիսյանին պատկանած պայուսակ է:

Գերման Ավագյանի արած լուսանկարների թվում է նաև մի Նոր Կտակարան, որը գրված է հայատառ թուրքերենով: Այն գրված է եղել այն մարդկանց համար, ովքեր խոսել են թուրքերեն, բայց իմացել են հայերեն տառերը: Կտակարանը պատկանել է տիկին Աղավնիին, ով էլ այն փոխանցել է իր դստերը:

Հայերեն English Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա