Խճանկար

Ավստրալիայում ոչնչացվել են շուրջ 700 կոալա

1 րոպեի ընթերցում

Ավստրալիայում ոչնչացվել են շուրջ 700 կոալա

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պոպուլյացիայի մեծ քանակը հանգեցրել է կոալաների միակ ուտելիքի՝ էվկալիպտի տերևների պակասելուն:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով միջազգային լրատվամիջոցները, Ավստրալիայում Վիկտորիա նահանգի իշխանությունները դժվարին որոշում են կայացրել ստեղծված իրավիճակի պատճառով: Համաձայն որոշման՝ ոչնչացվնել են մոտ 700 կենդանի: Իրենց որոշումն իշխանությունները պարզաբանել են այնպես, որ անհնար էր կերակրել վերջին տարիների ընթացքում բազմացող կոալաներին, որոնք սնվում են բացառապես միայն էվկալիպտի տերևներով:

Շրջակա միջավայրի նախարար Լիզա Նևիլի խոսքով` ընդունված որոշումը թեպետ դաժան է, սակայն միաժամանակ` ճիշտ: Նրա խոսքով` հակառակ դեպքում կենդանիները սովամահ կլինեին:

Վերջին տեղեկություններով՝ կոալաների քանակը հասնում էր 20-ի մեկ հեկտարի համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում