Խճանկար

Ամերիկացի երկու ֆուտբոլիստներ իրենց ուղեղները կտակել են բժիշկներին

1 րոպեի ընթերցում

Ամերիկացի երկու ֆուտբոլիստներ իրենց ուղեղները կտակել են բժիշկներին

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան ֆուտբոլի երկու խաղացողներ՝ մեկ տարի առաջ դաշտը լքած Սիդնի Ռայսը եւ «Նյու Յուրք Ջայանտս» թիմից գործող մարզիկ Սթիվ Ուեզերֆորդը, թույլատրել են մահվանից հետո իրենց ուղեղները գտագործել հետազոտությունների համար:

Մարզիկները նշել են, որ իրենց արարքով ցանկացել են օրինակ ծառայել մյուս խաղացողների համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:

Բժիշկները տագնապ են հնչեցնում մարզական վնասվածքների եւ գլխուղեղի դեգեներատիվ հիվանդությունների հնարավոր կապի պատճառով:

Շուրջ 4,5 հազար նախկին խաղացողներ Ֆուտբոլի ազգային լիգայի դեմ հայց են հարուցել կարիերայի ընթացքում իրենց ստացած գլխի վնասվածքների պատճառով: Հայցերի գծով վճարումները կարող են կազմել 1 միլիարդ դոլար:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում