Խճանկար

Սուրճը նվազեցնում Է թրոմբների առաջացման վտանգը. հետազոտություն

1 րոպեի ընթերցում

Սուրճը նվազեցնում Է թրոմբների առաջացման վտանգը. հետազոտություն

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հարավկորեացի գիտնականները հայտարարում են, որ, վերջին հետազոտությունների համաձայն՝ օրական երեքից մինչեւ հինգ գավաթ սուրճի գործածումը նվազեցնում Է թրոմբների առաջացման եւ դրա հետ կապված սիրտ-անոթային հիանդությունների վտանգը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ինչպես ասված Է զեկույցում, 25 հազար մարդու հետազոտման արդյունքում պարզվել Է, որ նրանց մոտ, ովքեր սուրճ Էին խմում, անոթներում թրոմբների առաջացման ավելի քիչ հակվածություն Է եղել:

BBC-ի թղթակիցն իր հերթին ընդգծում Է, որ մարդու օրգանիզմի վրա սուրճի ազդեցությունը հաճախ հանգեցնում Է վեճերի. ոմանք ապացուցում են, թե սուրճը շատ դեպքերում օգտակար Է, մյուսները պնդում են, թե մեծ քանակություններով այն վտանգավոր Է, քանի որ հանգեցնում Է ճնշման բարձրացման եւ դրա հետ կապված հիվանդությունների:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում