Խճանկար

Դիեգո Մարադոնան հեռուստաեթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած

1 րոպեի ընթերցում

Դիեգո Մարադոնան հեռուստաեթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնան Վենեսուելայի Telesur հեռուստաալիքի հաղորդումներից մեկի եթերում հայտնվել Է ականջօղերով եւ շրթունքները ներկած, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mirror-ին:

Ինչպես նշել Է հրատարակությունը, մարզիկը «խիստ հեռացել Է մաչոյի իր ոճից»: Մարադոնան Telesur-ի ստուդիայում արտասովոր կերպարանքով հայտնվել Է մարտի 1-ին: Ո՛չ նա ինքը, ո՛չ Էլ հաղորդավարը չեն մեկնաբանել ֆուտբոլիստի ատաքինի փոփոխությունները:

2015 թվականի փետրվարին աշխարհի զանգվածային լրատվամիջոցները հաղորդել Էին, որ 54-ամյա Մարադոնան ենթադրաբար պլաստիկ վիրահատություն Է արել՝ դեմքը երիտասարդացնելու նպատակով: Մամուլի ներկայացուցիչների կարծիքով՝ ֆուտբոլիստին այս քայլին Է դրդել մշտական ընկերուհու հետ տարիքային տարբերությունը: Նրա ընկերուհին՝ Ռոսիո Օլիվան, 24 տարեկան Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում