Ամերիկահայ մոտոցիկլիստների խումբը Հայաստանում և ԱՄՆ-ում յուրովի կհարգի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայկական մոտոցիկլիստների ակումբ» (ARMENIAN BRIGADE) բարեգործական խմբի անդամները Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը կհարգեն Հայաստանում և ԱՄՆ-ում:

Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնեց բարեգործական ակումբի հիմնադիր-անդամ Հարութ Բոգարյանը, իրենք բաժանվել են երեք խմբի, որոնցից մեկը ապրիլքսանչորսյան օրերին կլինի Հայաստանում, մյուս երկուսը` բողոքի ակցիաներ կանցկացնեն Վաշիգտոնում և Լոս Անջելեսում:

Խմբի անդամները որոշել էին ԱՄՆ-ից Հայաստան գալ մոտոցիկլետներով, սակայն մտավախություն ունեին, որ եղանակային պայմանների և այլ խոչընդոտների պատճառով դա նրանց չի հաջողվի:

«Արդեն 32 օր է, նավահանգիստը փակ է, այլ ճանապարհով գալու դեպքում ծախսերն են շատ ու դրանից մեր հայրենիքին ոչ մի օգուտ չենք տա: Որոշել ենք այդ գումարը հատկացնել էլեկտրական սայլակներ գնելուն, որը կտրամադրվի Հայաստանում ապրող հաշմանդամ ազատամարտիկներին: Սայլակներն արդեն ուղարկվել են Հայաստան` բժշկական մի քանի ուրիշ պիտույքների հետ»,-ասաց Հարութ Բոգարյանը:

Նրա խոսքով` մեծ էր հայկական հողի վրա լինելու և անմեղ զոհերին հիշելու ցանկությունը, բայց կարևոր էր նաև նշյալ վայրերում ակցիաներ անել, դրա համար էլ որոշել են խմբերի բաժանվել: «Մեր ակումբում կան օտարազգիներ, ովքեր ևս ցանկություն էին հայտնել այդ օրերին լինել մեզ հետ Հայաստանում, բայց որոշեցինք Հայաստան գալ միայն հայազգիներով: Մենք հայրենիքում կլինենք ապրիլի 20-ին ու կմասնակցենք մոմավառությանը: Մյուսներն էլ Վաշինգտոնի Սպիտակ տան և Լոս Անջելեսի թուրքական դեսպանատան դիմաց կմասնակցեն մոտոցիկլետներով բողոքի ակցիային»,-տեղեկացրեց Հարութ Բոգարյանը:

Նրա խոսքով` ամերիկյան իրենց բողոքի ակցիաները 100-րդ տարելիցին առավել բազմամարդ կլինեն: «Մեզ են միացել Հայ դատի անդամներ, հայկական կուսակցությունների ներկայացուցիչներ, երիտասարդ հայեր և նաև հայկական և ամերիկյան մոտոակումբներ»,-ասաց նա:

Իրազեկման ու դատապարտման ակցիաների ժամանակ մոտոցիկլիստներն իրենց հետ կունենան հայկական դրոշներ, որոնց վրա սև ժապավեններ կլինեն, ինչպես նաև «Ապրիլի 24» գրությամբ պաստառներ կկրեն:

Հայերեն English

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր