ԱՄՆ-ը ձգտում է առնվազն տասը տարով կասեցնել Իրանի միջուկային գործունեությունը. Օբամա

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը ձգտում է հասնել այն բանին, որ Իրանը առնվազն տասը տարով կասեցնի իր միջուկային ծրագր իզարգացումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Reuters գործակալությանը տված հարցազրույցում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման:

Ամերիկյան վարչակազմի ղեկավարի խոսքով՝ Վաշինգտոնը Թեհրանից պահանջում է, որ նա «երկնիշ թվով» չափվող տարիների ընթացքում «իր միջուկային ծրագիրը պահպանի այն վիճակում, որում այն ներկայում գտնվում է», ինչպես նաեւ «սառեցնի դրա գոյություն ունեցող առանձին բաղադրիչներ»:

Օբամայի կարծիքով՝ այս առաջարկին Իսլամական Հանրապետության համաձայնության դեպքում ձեռք բերված պայմնավորվածությունները «շատ ավելի արդյունավետ կլինեն Թեհրանի միջուկային ծրագրի հսկման առումով, քան ցանկացած ռազմական գործողություն», որը կարող են ձեռնարկել ԱՄՆ-ը կամ Իսրայելը, ինչպես նաեւ «շատ ավելի արդյունավետ կլինեն, քան պատժամիջոցները», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն English Русский

Տեղի են ունեցել Քրեակատարողական ծառայության հատուկ նշանակության ստորաբաժանման ուսումնական վարժանքներ

Դոնալդ Թրամփը Կանադային հարկային արտոնություններ է խոստացել ԱՄՆ-ի կազմ մտնելու դեպքում

Հայաստանում կկատարելագործվեն ապաստանի տրամադրմանը և փախստականների պաշտպանությանը վերաբերվող օրենսդրությունները

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին

Տավուշի երիտասարդական կենտրոնների հետ համագործակցությամբ կիրականացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների զբաղվածության խթանման ծրագիր

Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել

Կառավարությունը կարգավորում է հանքագիտության և հնէաբանության հավաքածուների ժամանակավոր արտահանման գործընթացը

ՀԱՄԱՍ-ն ազատ կարձակի ևս չորս իսրայելցի պատանդի

Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է բանակցել ուկրաինական համակամարտության շուրջ

ՊԵԿ նախագահը և ՌԴ դեսպանը քննարկել են Վերին Լարսի անցակետին առնչվող հարցեր