ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պրոթեզավորել են Մոշա անունով Էգ փղի ոտքը, որը 2006 թվականին վնասվել Էր ականի պայթյունից, հաղորդում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Daily Mail-ին: Պայթյունի պահից կենդանին արդեն հինգ պրոթեզն Է փոխել: Թաիլանդի Լամպանգի ազգային արգելոցում ապրող Մոշայի պրոթեզները փոխում են այն պատճառով, որ նա արագորեն խոշորանում Է:
Այն բանից հետո, երբ կենդանու ոտքի տակ ական Էր պայթել, նրան վիրահատել են, ինչի շնորհիվ կանգնեցվել Է արյունահոսությունը, եւ նա փրկվել Է: Մոշային կարողացել են օգնել Ազգային արգելոցում, որտեղ 1993 թվականից գործում Է փղերի առաջին հիվանդանոցը: Փղի համար բոլոր պրոթեզները, ներառյալ վերջինը, պատրաստել են կլինիկայի մասնագետները:
Նոր պրոթեզը, հավանաբար, կենդանու համար կդառնա մշտական, քանի որ 9-ամյա փիղը գրեթե դադարել Է աճել: Նշվում Է, որ այն պատրաստված Է պլաստիկից, մետաղից եւ խարտուքից: Բնապահպանական այգու մասնագետները կարողացել են պրոթեզը կենդանու ոտքին ամրացնել հատուկ ամրակների օգնությամբ: Ընդամենը մի քանի րոպե Է պահանջվել, որպեսզի փիղը սովորի շարժվել պրոթեզի օգնությամբ:
Լամպանգի Ազգային արգելոցում գտնվող փղերի հիվանդանոցում 22 տարվա աշխատանքի ընթացքում բուժում են անցել շուրջ 3,9 հազար հիվանդ ու վիրավոր փղեր: Ճշտվում Է, որ այստեղ բուժել են կենդանիների ոսկրերի կոտրվածքները, հրազենային վերքերը, աչքերի վարակները եւ թմրամոլությունը: